Ոտնաթաթի և եղունգների հիվանդությունների բուժման ոլորտում մասնագիտացած պոդոլոգ Դիանա Վ. Նելիպովիչն առաջարկում է բժշկական լազերի միջոցով եղունգների սնկային հիվանդությունների ամբողջական բուժում, որն իրականացվում է առանց դեղամիջոցների, անցավ է և պահպանվում են եղունգները: Լազերային ճառագայթն անմիջապես ներթափանցում է եղունգների շերտաթաղանթ՝ արագ և արդյունավետ վերացնելով վարակի աղբյուրը:

 

 
Պոդոլոգը տրամադրում է նաև ոտնաթաթի մաշկի ու կրունկների ճաքերի ու ներաճած եղունգների բուժման ծառայություն: Իսկ հարթաթաթության և ոտնաթաթի դեֆորմացիայի ախտորոշումն իրականացվում է պլանտոգրաֆիա՝ ոտքի գրաֆիկական հետքի ստացման մեթոդով: 
 
 

Ոտնաթաթի բութ մատի դեֆորմացիայի համար առաջարկվում է ցերեկային ուղղիչ, գիշերային ուղղիչ և Valgus Stop հատուկ քսուկ: Վերջինս նվազեցնում է բութ մատի արտաքին գրգռվածությունը, կանխարգելում մատի թեքությունը, նպաստում ոտքի հարմարավետությանը կոշիկին, ինչպես նաև նվազեցնում արթրոզի ռիսկը:

 

 
 

Կրունկի խթանի բուժման համար խորհուրդ է տրվում բուժման համալիր միջոցառումներ, որոնք ուղղված են վերացնել բորբոքային երևույթները: Բուժման միջոցառումները ներառում են՝ բուժական մարմնամարզություն, մերսում: Բուժման հաջողության գլխավոր պայման է հանդիսանում մարմնի ցավող շրջանի բեռնաթափումը: Կրունկի խթանի բուժման համար առաջարկվում է սիլիկոնային ներդիր և ОРТО քսուկը, որը հանգստացնում է ցավը, վերացնում է բորբոքումը, ինչպես նաև բարելավում արյան մատակարարումը:


Պոդոլոգ Դիանա Վ. Նելիպովիչի բժշկական ծառայութունները ներառում են նաև կոագուլիացիայի միջոցով ոտնաթաթի տափակ գորտնուկների ու կոշուկների բուժում, դիաբետիկ ոտնաթաթի խնամք, ինչպես նաև մերսումների ու ներդիրների միջոցով մանկական հարթաթաթության կանխարգելում:

 


Աղբյուր՝ Doctors.am
7Դեկտեմբերի, 2017