Մեկ տարեկան դառնալուց հետո կարելի է երեխային չորս անգամ կերակրել՝ նախաճաշ, ճաշ, հետճաշիկ, ընթրիք: Նախաճաշի և ճաշի արանքում երեխային կարելի է հյութ կամ միրգ տալ:

Ուտելու հիմնական ժամերն են՝ 8:00, 12:00, 15:00, 18:00: Հնարավոր են նաև այլ տարբերակներ, պետք է հաշվի առնել երեխայի օրվա ռեժիմը: Մեկից մեկուկես տարեկան երեխան պետք է ուտի 100-1200 միլիլիտր սնունդ, մեկուկեսից երեք տարեկան երեխան ՝ մինչև 1400 միլիլիտր: Անշուշտ, չի կարելի կուրորեն հետևել նշված թվերին, քանի որ շատ մեծ նշանակություն ունի սննդի տեսակը և սննդարարությունը:

Երեխայի Օրաբաժինը

8:00  Նախաճաշ- 150 միլիլիտր կաթ, մեկ բուլկի /կամ կարագ մեկ կտոր սև հացով/, D վիտամին:

10:00 II Նախաճաշ – մրգերի կամ բանջարեղենների եփուկ (պյուրե) /խնձոր, լոլիկ, նարինջ:

12:00 Ճաշ – առաջին՝մսի, բանջարեղենի ապուր կամ արգանակ 60-100 միլիլիտր, երկրորդ՝ եթե մսով ապուր եք տվել, ապա երկրորդն առանց մսի տվեք՝ փլավ կամ շիլա, կամ կարտոֆիլ: Եթե ապուրը միայն բանջարեղենից է, երկրորդը պետք է մսով կամ ձկով լինի, ընդհանուր ծավալը 150-200 գրամից ոչ ավելի, կոմպոտը, թեյը կամ կիսելը պետք է լինեն 100-150 միլիլիտր:

15:00 Հետճաշիկ- կաթ կամ մածուն՝ 150-200 միլիլիտր:

18:00 Ընթրիք – աղցան, շիլա, թխվածք, կաթնաշոռ, մի քանի մանր կտոր միս կաթ և այլն /ընդամենը 250-350 գրամ/, կոմպոտը, թեյը կամ կիսելը պետք է լինեն 60-80 միլիլիտր:


babycare.am