Շատ ծնողներ զարմանում են, որ երեխան կյանքի առաջին օրերին ամեն ինչ կարող է անել: Ճիշտ է, այսպես կոչված պարզունակ ռեֆլեքսների մի մասը գիտնականները համարում են մարդկության զարգացման անցած շրջանների հետասերում, բայց դրանցից մի քանիսն ունեն կենսական նշանակություն: Օրինակ` ծծելու և բռնելու ռեֆլեքսները ծառայում են սնվելու և փոքրիկի օրգանիզմը պաշտպանելու նպատակին: Ռեֆլեքսը մկանի կամ մկանների խմբի ակամա հակազդումն է արտաքին գրգռիչներին:

Ինքնակամ, բնածին ռեֆլեքսները և նորածնի վարքագիծը

- Երբ երեխան պառկած է փորի վրա, գլուխը կողքի է թեքում, որպեսզի կարողանա շնչել: դա կենսականորեն անհրաժեշտ շարժում է և պահպանվում է ողջ կյանքի ընթացքում:

- Երբ մատի ծայրով դիպչում են փոքրիկի թշիկին, նա բնազդաբար թեքում է գլուխը և բացում բերանը (փնտրելու ռեֆլեքս): Այդպիսով նա սնման աղբյուր է փնտրում:

- Առաջին կերակրման ժամանակ նա նկատում է, թե որքան է զարգացած երեխայի ծծելու ռեֆլեքսը: Երեխան սկսում է ուժգին ծծել, երբ պտուկը կամ նույնիսկ մոր մատը բերանում է:

- Նորածինները կարողանում են կուլ տալ (կլման ռեֆլեքս) և դրա շնորհիվ անմիջապես ծծում են առաջին կաթը` խեժը:

- Երբ փոքրիկին բարձրացնում են այնպես, որ ներբանները ներքևում լինեն, նա ինքնաբերաբար սկսում է << քայլել >> (փախչելու ռեֆլեքս): Այդ ռեակցիան անցնում է 3-6 շաբաթ հետո:

- Բռնելու ռեֆլեքսը կենսաբանական զարմանալի բացառիկ երևույթ է: Երբ փոքրիկի ձեռքի ներսի մասին դիպչեն մատով կամ որևէ առարկայով, նա բռունցքը կփակի այնպես ուժեղ, որ նույնիսկ կարելի է նրան մի փոքր բարձրացնել: Բռնելու ռեֆլեքսը օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է (կոչվում է Մորոյի ռեֆլեքս):

- Փոքրիկի ներբանները նույնպես ունեն բռնելու ռեֆլեքս: Երբ սեղմում են նրա ներբանը, նա որքի մատները բացում է և պահում այնքան ժամանակ, քանի դեռ կա այդ ազդեցությունը: Երբ նա քայլել սովորի, այդ ռեֆլեքսը կանցնի:

- Բոլոր նորածիններն ունեն սողալու ռեֆլեքս: Փորիկի վրա պառկած երեխան շարժում է ոտքերը, երբեմն էլ առաջ է շարժվում: Մեկ րոպե հետո նրա տոտիկները հոգնում են, ու նա պառկած է մնում:

- Աղմուկը կամ դիրքի փոփոխությունը վախեցնում են երեխային, և նա դրան պատասխանում է մարմնի կտրուկ շարժումներով: Նա արագ բարձրացնում է տոտիկները և թաթիկները, կարծես ուզում է ինչ-որ բան բռնել: Կյանքի չորրոչդ ամսում այդ ռեակցիան անցնում է:


Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am