Նորածնության շրջանն ընդգրկում է երեխայի կյանքը ծնված օրից մինչև 1-2 ամսական հասակը:
Ծնունդը երեխայի օրգանիզմի համար հանդիսանում է մեծ ցնցում` մոր օրգանիզմից նա հանկարծ ընկնում է բոլորովին այլ միջավայր մեծ թվով, երբեմն արագ փոփոխվող գրգռիչներով այնպիսի աշխարհ, որտեղ երեխան պետք է դառնա  բանական անձնավորություն:

Անմիջապես ծնվելուց հետո սկսում են գործել այնպիսի ռեֆլեքսներ, որոնք ապահովում են  երեխայի օրգանիզմի հիմնկան համակարգային աշխատանքը` շնչառությունը, արյան շրջանառությունը և այլն:

Կյանքի առաջին օրերին երեխայի մոտ նկատվում է մաշկի ուժեղ գրգռում, աչքերի առաջ արագ շարժումները առաջացնում են աչքերի փակում, ուժեղ լույսի հոսքից առաջանում է բիբի նեղացում և այլն: Սրանք նորածինների ոչ  պայմանկան պաշտպանական ռեֆլեքսներն են:

Բացի պաշտպանական  ռեֆլեքսներից նորածինների մոտ դիտվում են  նաև կողմնորոշման, սննդառական ռեֆլեքսները, օրինակ փնտրելու ռեֆլեքսը, երբ նորածնի բերանի անկյունին թեթևակի շփումից ստորին շրթունքը իջնում է ներքև, գլուխն ու լեզուն թեքվում են դեպի գրգռիչները, կամ ծծելու ռեֆլեքսը, երբ ստերիլ ծծակը դնում են նորածնի բերանը, նա ծծում է: Այս ռեֆլեքսը պահպանվում է մինչև 1 տարեկան հասակը: Օրինակ շատ կարևոր է Բաբկինի ռեֆլեքսը, երբ երեխայի ափի մեջ մեծ մատով սեղմելիս նա ծալում է մատները, բացում բերանը և գլուխն ուղղում դեպի կրծքավանդակի միջին գիծը: Ռեֆլեքսի բացակայությունը կամ թուլությունը վկայում են երեխայի կենտրոնական նյարդային համակարգի ախտահարման մասին: Ռեֆլեքսները շատ են ու բոլոր ռեֆլեքսներն ապահովում են երեխայի կյանքի գոյատևումն ու հոգեկանի զարգացումը:

Երեխայի կարևոր առանձնահատկությունն այն է, որ նրա տեսողությունը և լսողությունը զարգանում է շատ ավելի արագ, քան մարմնական շարժումների զարգացումը: Մյուս առանձնահատկությունն այն է, որ  նա տարբերվում է կենդանու ձագից նրանով, որ կենդանու մոտ առաջինը զարգանում է շարժումները: Տեսողության  և լսողության զարգացումը իրականացվում է նյարդային համակարգի զարգացման հիման վրա: Հատկապես գլխուղեղի շնորհիվ, իսկ նորածնի գլխուղեղը կշռում է 350-400 գրամ և կազմում է հասուն մարդու գլխուղեղի ¼ մասը, չնայած նրան, որ նրանցում նյարդային բջիջների քանակը հավասար է:

Հոգեկան պրոցեսների ընթացքի առանձնահատկությունները և նրանց զարգացումը  որոշում են երեխայի կյանքի հասարակական  և անհատական պայմաններով: Երեխայի զարգացումը ընթանում է անընդհատ և այդ ընթացքում էլ ձևավորվում է անձը:

Երեխայի հոգեկան զարգացման գործում մեծ տեղ ունեն, ժառանգականությունը, արտաքին միջավայրը, ուսուցումն ու դաստիարակությունը:

Իր ծննդայան օրվանից երեխան հարաբերությունների մեջ է մտնում  արտաքին աշխարհի,մարդկանց ու իրեն շրջապատող առարկաների ու երևույթների հետ, որոնք ստեղծվել են նախորդ սերունդների կողմից: Երեխան մեծերի ղեկավարությամբ իր ակտիվ գործունեությամբ սկսում է աստիճանաբար տիրապետել այն հասարակական փորձին, որ  մարդը մշակել է իր պատմական զարգացման ընթացքում, որի հիման վրա ընթանում է երեխայի հոգեկանի ձևավորման ակտիվ զարգացումը:

Արտաքին միջավայրը երեխայի վրա ազդում է ոչ անմիջական և ոչ էլ ուղղկի ձևով: Այն ընկալվում է մանկան ներաշխարհի մեջ բեկվելու, այդ ներաշխարհի որոշակի ազդեցությունը կրելու ճանապարհով: Երեխայի հոգեկան ներաշխարհը ձևավորվում է արտաքին ներգործությունների ազդեցության տակ բնական և սոցիալական իրական պայմաններում: Երեխան ծննդյան օրվանից օժտած է բարձրագույն նյարդային գործունեության մի քանի բնածին առանձնահատկություններով, որոնք նրան հնարավորությունեն տալիս  անհրաժեշտ կենսաբանական հարաբերություններ հաստատելու իր գոյությունն ապահովելու շրջապատող աշխարհի հետ:

Արտաքին աշխարհի և մեծերի հետ շփվելը պայմաններ է ստեղծում երեխային նոր նյարդային կազմավորումների ձևավորման համար, որոնք նրա զարգացման պրոցեսում կատարելագործվում են և նպաստում ու նախապայմաններ ստեղծում հոգեկան զարգացմն համար: