Աուտիզմը հոգեբանական օտարացման ծայրահեղ ձև է, որն արտահայտվում է շրջապատող իրականության հետ երեխայի հաղորդակցման խախտուներով և սեփական ապրումների մեջ խորասուզվածությամբ: Մանկական աուտիզմը ներգրավված է ամենաթափանց խանգարումների խմբի մեջ, որն արտահայտված է հոգեկանի բոլոր կողմերի զարգացման խախտումներով՝ ինտելեկտուալ, հուզական (խախտվում են զգայությունները, խոսքը, հիշողությունը): 


Աուտիզմ բառն առաջացել է լատիներեն autos - "ինքդ" բառից ,autism - "ներփակվել":

Աուտիզմի ժամանակ տեղի է ունենում հոգեբանական զարգացման խանգարում, նրանք սկսում են չշփվել նույնիսկ հարազատ մարդկանց հետ, կտրուկ արտահայտվում են վախերը և վարքի յուրահատկությունները:


Մանկական աուտիզմը  հոգեբանական զարգացման խանգարման յուրահատուկ ձև է` ուղեկցվող տարբեր հոգեկան ֆունկցիաների ձևավորման անհարթությամբ, յուրահատուկ հուզա-վարքային, խոսքային և երբեմն էլ ինտելեկտուալ խանգարումներով:
Բոլոր աուտիկ երեխաներին նաև բնորոշ է նույն շարժումների անիմաստ կրկնումը: Այս երեխաներից շատերին բնորոշ է նաև չափազանց ագրեսիվությունը, իմպուլսիվությունը, որը երբեմն զուգակցվում է շարժումների արգելափակմամբ:


Հենց կյանքի առաջին ամիսներին այսպիսի երեխաները աչքի են ընկնում հոգեշարժական զարգացման խանգարումներով: Առաջին հերթին խուսափումը ցանկացած կոնտակտից: Նա չի սեղմվում մորը, երբ մայրը գրկում է իրեն, չի նայում աչքերի մեջ և խուսափում է ուղիղ հայացքից: Հաճախ նաև չեն արձագանքում լսողական ազդանշաններին:
Հենց առաջին ամիսների ընթացքում արդեն բացակայում է արտահայտիչ միմիկան, ժպիտը, ծիծաղը, որոնք շատ բնորոշ են շփվող և առողջ երեխային: Դիտվում է նաև քնի խանգարում: Ոչ բավարար հուզական ռեակցիան մոր հանդեպ կարող է փոխարինվել նրանից կախվածությամբ: Մորից բաժանումը այդ դեպքում բերում է ուժեղ հակազդման:

Աուտիկ երեխայի վարքը աչքի է ընկնում ծայրահեղ հակադրություններով: Նա մեկ կարող է ուժեղ վախեր ունենալ, նույնիսկ սովորական առարկաներից` լամպերից, աթոռից, և մեկ էլ կարող է կորցնել իրական վտանգի զգացումը` կանգնել փողոցի մեջտեղը, բարձրանալ բարձր տեղեր, գնալ տնից շատ հեռու:

Ծնողները շատ անգամ չեն հասկանում, որ երեխան հիվանդ է, նրանց վարքը գնահահատում են որպես համառություն և ֆիզիկական պատժի միջոցներ կիրառելով` փորձում են իրենց ենթարկեցնել:



Աուտիկ երեխաները կյանքի առաջին ամիսներից տարբերվում են հոգեշարժողական տարբեր առանձնահատկություններով: Նման երեխաները խուսափում են բոլոր տիպի շփումներից, հատկապես մեծահասակների հետ: Փոքր հասակում, երբ մայրը գրկում է նրան, նա չի հպվում մորը, ձեռքը չի մեկնում, ինչպես անում է առողջ երեխան:

Կյանքի առաջին ամիսներից մեծահասակների հետ հաղորդակցման ժամանակ նրանց մոտ բացակայում է միմիկան, ծիծաղը, հաճախ նկատվում են քնի խանգարումներ:

Աուտիզմի ամենաբարդ շրջանը 3-6 տարեկանն է, երբ երեխայի մոտ դրսևորվում են ինքնամեկուսացում, ագրեսիա, վախ:


Աուտիզմի պատճառները շատ տարբեր են:

Դրանցից մեկը կապված է ուղեղի կառուցվածքի և ֆունկցիոնալ գործունեության շեղումների հետ, որն իր հերթին բերում է մտածողական, սոցիալական և հաղորդակցման հմտությունների զարգացման խախտումների: Ինչքան հնարավոր է պետք է վաղ հաստատել շփումը երեխայի հետ, այսինքն՝ խոսքի ազդեցությամբ: Պետք է հնարավորին չափ ընտանիքում քիչ լինեն կոնֆլիկտներն ու հուզական լարվածությունը:

Ընտանեկան մթնոլորտը հարկավոր է մշտապես պահել հանգիստ ու հարմար, որպեսզի երեխան մեծանա հոգեպես լիարժեք: Պետք է երեխայի մայրն իր երեխային դաստիարակի ճիշտ, այսինքն՝ ճիշտ սահմանի թույլատրելիի և անթույլատրելիի սահմանը, անկեղծ լինի նրա հետ:

Բացի այդ, ծնողները պետք է կարողանան հասկանալ և գնահատել երեխայի հնարավորությունները, նրա հանդեպ ձևավորել պահանջների համապատասխան մակարդակ: Հատկապես պետք է ուշադրություն դարձնել նրա և հասակակիցների հետ շփմանը, ժամանակ առ ժամանակ թույլ տան նրան խաղալ, զբոսնել:

Աուտիզմով հիվանդ երեխաները երբեք չեն կարողնաում տարրաջանտել մարդկանց և անշունչ առարկաներին: Նոր կահույքը, նոր խաղալիքը նրանց մոտ ուժեղ հակասություն է առաջացնում, նրանք սկում են գոռալ, լացել, քանզի վախը նորություններից զուգակցվում է հիվանդագին կերպով արտահայտվող ինքնապահպանման բնազդի հետ: Նմանատիպ ռեակցիա կարող է նաև առաջանալ քնելու, սնվելու զբոսանքի, լողացնելու ժամանակ:


Աուտիկ երեխաները ձգտում են մենակության և իրենց շատ լավ են զգում, երբ մենակ են մնում: Մոր հանդեպ վերաբերմունքը նրանց մոտ կարող է երկակի բնույթ ունենալ: Ոմանք թշնամաբար հետ են մղում իրենց մորը` ապահովելով իրենց մենակությունը, իսկ ոմանք` ուժեղ կախվածություն ունեն մորից և ցանկացած բաժանում, նույնիսկ կարճատև, ծանր են տանում` չնայած որ նրանց հանդեպ երբեք էլ քնքշանք չեն արտահայտում:

Պետք է չմոռանալ, որ ծնողները, ցուցաբերելով ճիշտ մոտեցում և հոգեբանական աջակցություն, մեծապես կարող են հեշտացնել աուտիկ երեխայի վիճակը: