Կերատոկոնուսը Հայաստանում խիստ տարածված հիվանդություն է, որը բնորոշվում է եղջերաթաղանթի պրոգրեսիվող բարակեցմամբ և կոնաձև դեֆորմացիայով։
Այն հիմնականում զարգանում է դեռահասության տարիքից սկսած սակայն հնարավոր է ինչպես ավելի վաղ ,այնպես էլ ավելի ուշ զարգացումը։Հիվանդության հստակ պատճառը հայտնաբերված չէ ։Հիմնական գործոններն են գենետիկ նախատրամադրվածությունը և արտաքին միջավայրի գործոններից աչքերը տրորելու սովորությունը:
Հիվանդությունը ունի 4 աստիճան ,որոնցից ամեն մեկը ունի բուժման իր մոտեցումները։
1. Ոչ վիրաբուժական մեթոդներ
- Ակնոցային շտկում – արդյունավետ են միայն վաղ փուլում, երբ աստիգմատիզմը քիչ արտահայտված է։
- Կոշտ գազաթափանց կոնտակտային կամ սկլերալ լինզաներ – տալիս են ավելի լավ տեսողություն՝ քողարկելով եղջերաթաղանթի կոնաձև մակերեսը։
2. Եղջերաթաղանթի քրոսսլինքինգ (Cross-Linking, CXL)
- Նպատակ – հիվանդության պրոգրեսի կանխում։
- Առաջին 1–3 ամիս՝ հնարավոր է տեսողության ժամանակավոր վատացում։
- Ավելի արդյունավետ է վաղ փուլերում։
3. Ինտրակոռնեալ օղակներ (ICRS)
- Կարգավորում են եղջերաթաղանթի ձևը, հնարավորինս շտկում աստիգմատիզմը։
4. Topo Guided PRK + CXL («Աթենքի մեթոդ»)
- Կարճատեսության և աստիգմատիզմի շտկում և հիվանդության կանխում։
- Վերականգնում – զգալի տեսողության բարելավում, հատկապես երիտասարդների մոտ և հիվանդության սկսվող փուլերում։
5. Կերատոպլաստիկա (DALK կամ PK)
- Նշանակվում է կերատոկոնուսի ուշ փուլերում կամ սպիական փոփոխությունների դեպքում։
Բուժման պլանը անհաական է կախված հիվանդության փուլերից,որը որոշվում է նախավիրահատական խորացված ստուգման ժամանակ։
ակնաբույժ



