Բոլորս բնության կողմից երևակայություն ենք ստացել, որն օգնում է նոր բաներ ստեղծել, ինքնաարտահայտվել արվեստի միջոցով, յուրահատուկ լուծումներ գտնել : Սակայն ոմանց մոտ երևակայելու հակումը պաթոլոգիական բնույթ ունի և դուրս է գալիս նորմայի սահմաններից: Կան մարդիկ, ովքեր իրենց երևակայության պատճառով հայտնվում են հիվանդանոցում. խոսքը բոլորովին էլ հոգեբուժարանի մասին չէ: Պարզապես մարդը կարող է ինքն իրեն ներշնչել, որ հիվանդ է՝ միայն շրջապատի կողմից ուշադրություն ստանալու նպատակով:Այս սպեցիֆիկ խանգարումը բժիշկներն անվանել են Մյունհաուզենի համախտանիշ: Թե ինչ է այն իրենից ներկայացնում, քննարկենք ստորև:
 
Հիպոխոնդրիայի տարատեսակ չէ
 
Մյունհաուզենի համախտանիշը հիվանդության ախտանիշերի ստիմուլյացիա է` խղճահարություն առաջացնելու նպատակով: Մարդը կարող է կեղծել հետազոտությունների արդյունքները, ինքն իրեն վնասել, նոր գանգատներ հնարել, տարբեր խորամանկությունների դիմել: Ամենասարսափելին այն է, որ հաճախ զոհի կարգավիճակում նրանց հաճելի է նաև մտերիմներին տեսնել: Սրանք ծայրահեղություններ են, սակայն այդպիսի դեպքեր գրանցվել են. մայրը կարող էր վնաս պատճառել երեխային, կանայք՝ վնասել ամուսիններին և այսպես շարունակ, և ամբողջը միայն սեփական անձի հանդեպ ուշադրություն գրավելու և խղճահարություն առաջացնելու համար: Իսկ հիպոխոնդրիկները անկեղծորեն հավատում են , որ հիվանդ են և հիվանդության ախտանիշեր են գտնում այնտեղ, որտեղ դրանք չկան:
 
Մյունհաուզենի համախտանիշի ախտանիշերը
 
  • բժիշկներին հաճախ դիմելը, կանոնավոր հոսպիտալիզացիան
  • առանց նկատելի պատճառների ինքնազգացողության վատացումը
  • տարբեր ախտորոշիչ հետազոտություններ անցնելու հանդեպ սերը, ոմանց կարող է նույնիսկ դուր գալ պարբերաբար վիրահատվելը
  • ոչ որոշակի կամ հակասող ախտանիշեր
  • սեփական իրավիճակը չափազանց տրագիկ ներկայացնելը
 
Պատճառներ
 
Իհարկե, ամեն ինչի հիմքում հոգեբանությունն է: Մեղավորը մանկական հասակում ստացած հոգեբանական վնասվածքներն են, հնարավոր է անուշադրությունը ծնողների կողմից, կամ ծնողների հաճախ հիվանդանալը:
 
Ինչպե՞ս ախտորոշել և բուժել
 
Հիվանդությունը հազվադեպ է և դժվար է բուժվում: Այն հաղթահարել կօգնի հոգեթերապևտը: Որքան էլ զարմանալի կթվա, համախտանիշով հաճախ տառապում են երիտասարդ տղամարդիկ ու տղաները: Այն հայտնաբերելը դժվար է , բայց՝ հնարավոր: Մատնում է շրջապատին սեփական տառապանքն ի ցույց դնելու մղումը: Ամենակարևորն այն է, որ մարդը ցանկություն հայտնի հոգեթերապևտին այցելելու, սակայն սա հազվադեպ է պատահում: Հաճախ գումարվում է նաև դեղորայքային բուժումը, հազվադեպ, բանը կարող է հասնել հոսպիտալիզացիային:
 
 
Նյութի սկզբնաղբյուրը՝ Med-otzyv.ru
Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am