Գաղտնիք չէ, որ որոշ մարդիկ ավելի հեշտ են հաղթահարում սթրեսային իրավիճակները, քան մյուսները: Նույնիսկ միձվանի երկվորյակները կարող են տարբեր ձևով հակազդել, գրում է Eurek Alert: Խնդիրը գլխուղեղում առկա յուրահատուկ էլեկտրական սխեման է: Այն հնարավոր եղավ ուսումնասիրել կրծողների մոտ: Գիտնականների խոսքերով՝ այդ սխեմայի վրա ազդելով հնարավոր կլինի հաղթարարել հետվնասվածքային սթրեսային խանգարման, դեպրեսիայի, հոգեկան խանգարումների հետևանքներից առաջացած խրոնիկ սթրեսը:
 
Դյուկի համալսարանի բուժ.կենտրոնի գիտնականների մի խումբ կատարել է համապատասխան աշխատանքներ: Մասնագետներին հետաքրքրել է գլխուղեղի վախը և սթրեսային պատասխանը ղեկավարող երկու շրջանների փոխազդեցությունը թե՛ մարդու, և թե՛ մկների մոտ: Դրանք են առաջճակատային կեղևը և նշաձև գեղձը: Առաջինը կապված է պլանավորման և բարձր մակարդակի այլ ֆունկցիաների հետ: Իսկ նշաձև գեղձը կապված է ուժեղ սթրեսային ռեակցիայի հետ, երբ օրգանիզմը ընտրում է ստեղծված իրավիճակից փախուստի կամ դրա դեմ պայքարի միջև: Առաջճակատային կեղևը ճնշում է վտանգի ժամանակ գեղձի բուռն ռեակցիան՝ օգնելով մարդկանց նորմալ գործել նույնիսկ սթրեսի ժամանակ: 
 
Կենդանիների գլխուղեղի մեջ Էլեկտրոդների տեղադրումը թույլ է տվել գրանցել գլխուղեղի այդ շրջանների՝ ազդանշաներով փոխանակման ռիթմը: Ընդ որում, կենդանիների մի մասին պահել են սթրեսային պայմանններում: Եվ այն, թե ինչքանով է կեղևը ճնշում գեղձին, պայմանավորվում է ոչ հաճելի պայմաններին կենդանիների հարմարեցումը: Ավելի ուշ գիտնականները հետզոտել են, թե ինչպես է գլխուղեղը հակազդում սթրեսի աղբյուրի հետ առաջին կոնտակտին: 
 
Այսպիսով՝ խրոնիկ սթրեսի հանդեպ առավել զգայուն կենդանիներն ունեցել են կեղևի և գեղձի միջև ավելի ակտիվ կապ, քան մնացած կենդանիները: Կարևորն այն է, որ այս հատկությունն արտահայտվել է նախքան  խրոնիկ սթրեսի հետ կենդանիների բախման պահը: Բացառված չէ, որ գլխուղեղային յուրահատկությունները ինչ-որ ձևով կապված են գեներ և հոգեկան խանգարումների, օրինակ՝ շիզոֆրենիայի հանդեպ նախատրամադրվածության հետ:
 
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ jneurosci.org