Անտարբեր և անլուրջ ծնողների երեխաների մոտ ավելի հաճախ է կարիես առաջանում է, քան ավելի պատասխանատու ծնողների երեխաների մոտ:

Ատամնաբույժների Կանադական ասոցիացիան մեղադրել է ծնողներին մանկահասակ երեխաների մոտ կարիեսի առաջացման հարցում: Ըստ նրանց տվյալների՝ մինչև մեկ տարեկան երեխաների 1%-ից պակասն է հետազոտվում ատամնաբույժի մոտ մինչև 1 տարեկան հասակը: Բժիշկները խորհուրդ են տալիս ատամնաբույժի մոտ առաջին այցելությունը կատարել առաջին կաթնատամի ծկթումից վեց ամիս անց:

Երկու  տարեկան երեխաների մասով վիճակը բարելավվում է, բայց՝ աննշան. ծնողների պատասխանատվությունն աճում է ընդամենը 1 %-ով:

Խնդիրը կայանում է նրանում, որ այսօր ատամնաբույժին այցելելը թանկ հաճույք է, իսկ բարձր եկամուտ ունեցող ընտանիքներն այնքան էլ շատ չեն: Կարիեսի զարգացման ռիսկը մեծանցում են նաև 15 ամսեկանից հետո կերակրման համար նախատեսված շշերի օգտագործումը և բերանի խոռոչի տարրական հիգիենայի բացակայությունը:

Հաճախ ծնողների անգործությունը երեխաների ատամնացավի առաջացման և նույնիսկ ատամների կորստի պատճառ է դառնում: Ատամնաբույժները կոչ են անում ծնողներին ավելի լուրջ մոտենալ այս հարցին և ժամանակին տանեն իրենց երեխաներին ատամնաբույժի մոտ:
 

Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ doctors.am
Նյութը՝ health.passion.ru