Ճարպակալման աստիճանը որոշում են մարմնի զանգվածի ինդեքսով (BMI), որը հաստատված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից:

BMI-ը որոշելու համար քաշը բաժանում ենք հասակի քառակուսու վրա: Եթե հաշվարկի արդյունքում BMI ցուցանիշը կազմում է 45 եւ բարձր, ապա պացիենտի մոտ ախտորոշվում է մորբիդ ճարպակալում:

Մորբիդ ճարպակալումը կյանքի համար խիստ վտանգավոր է, քանի որ՝ 

▪️ առաջացնում է 2-րդ տիպի շաքարային դիաբետ
▪️ մեծանում է ինֆարկտի եւ ինսուլտի ռիսկը
▪️ ախտահարում է կոնքազդրային եւ ծնկային հոդերը
▪️ քնած ժամանակ հաճախանում են շնչառության կանգերը

Մորբիդ ճարպակալման բուժումը վիրահատական է, քանի որ նման դեպքերում առողջ սննդակարգն այդքան էլ արդյունավետ չէ, իսկ ֆիզիկական ակտիվությունը խիստ սահմանափակ է: