Առասպել 1. «Ծխելը թողնես՝ կգիրանաս»

Խնդիրը ոչ թե ծխախոտի, այլ ծխելը թողնելուց հետո ծագող սթրեսի հետ կապված «շատակերության» մեջ է. ուտում ես, ծխելու փոխարեն: Բացի այդ ծխելը կարող է հարուցել հորմոնալ շեղումներ և հանգեցնել քաշի որոշակի կորստի, սակայն, դա այն նիհարելը չէ, որին արժե ձգտել:

Առասպել 2. «Թույլ ծխախոտը նվազ վնասակար է»

«Թույլ», մենթոլով և «խեժի ցածր պարունակությամբ» սիգարետները նույնքան վնասակար են, որքան սովորականները: Անցնելով «թույլ» տեսակին, ծխողը հակված է լինում մեծացնել ծխվող սիգարետների քանակը, ավելի ուժգին ու հաճախակի է ներքաշում ծուխը՝ մեծացնելով նիկոտինի ու խեժի չափաբաժինը:  Պատահական չէ, որ շատ զարգացած երկրներում «թույլ» (lights)  ու «բարակ» (slims) սիգարետները վաճառքից հանվել են:

Առասպել 3. «Ծխելը սովորություն չէ»

Ի տարբերություն տարբեր վատ սովորությունների, ծխելը պարզապես «թմրամոլություն» է: Եթե ծխում ես, ապա հիվանդ ես՝ ուզես, թե չուզես: Ընդ որում, ինչպես բոլոր ծանր հիվանդությունները, այս հիվանդությունը ոչ միայն քրոնիկ է, այլև խորացող: Ասյպիսով, ծխելը հիվանդություն է, ոչ թե՝ սովորություն:

Առասպել 4. «Կան ծխելու անվնաս եղանակներ»

Էլեկտրոնային սիգարետները համարվում են ծխելու անվնաս եղանակներից մեկը: Այս ծխելու միջոցները կիրառվում են մոտ 10 տարի, և առողջության վրա երկարատև ազդեցության հետազոտությունները ընթացքի մեջ են:  Սակայն, արդեն նկարագրվել են էլեկտրոնային ծխախոտի պայթյունի և բերանի վնասվածքի, նույնիսկ ատամի վնասման դեպքեր: Պետք է հիշել, որ էլեկտրոնային սիգարետները չեն լուծում  նիկոտինային կախվածության հարցը: Եվ շատ երկրներում (Արգենտինա, Բրազիլիա, Կոլումբիա, Կանադա, Սինգապուր և այլն) դրանք արգելված են:                                                               

Ջրամորճը (նարգիլե) շատերը համարում են սիգարետի անմեղ այլընտրանք՝ հեղուկի միջով «մաքրում անցած» ծուխը համարելով անվնաս: Ցավոք, այդպես չէ:  Պարզվել է, որ մեկ սեանսի ընթացքում ծխողը կարող է ներքաշել մինչև 100 սիգարետին համարժեք ծուխ:

Առասպել 5. «Միայն ծխամորճով ես վայելում իրական թութունի համը»

Դարեր շարունակ ծխողները իրական թութունը օգտագործում էին ծխամորճով։ Նույնիսկ մեր օրերում, հանդիպում են մարդիկ, ովքեր սովորական սիգարետի փոխարեն նախընտրում ծխամորճը/մուշտուկը: Ծխախոտի արտադրությամբ զբաղվող Ֆիլիպ Մորրիս ընկերությունը ծխամորճին տվեց ժամանակակից լուծում՝  ներկայացնելով  IQOS անվանումով նորարական գաջեթը։
IQOS-ն օգտագործելու համար անհրաժեշտ են ծխախոտի հատուկ հատիկներ՝ HEETS (սթիքեր), որոնք պատրաստվում են իրական թութունից։ Դրանք անցնում են հատուկ վերամշակում, և շնորհիվ սարքի բռնիչի մեջ տեղադրված սայրի՝ տաքացվում մինչև 350C աստիճան։ Հատիկից դուրս է մղվում գոլորշի, օգտագործողին թույլ տալով զգալ իրական թութունի  համը։


Առասպել 6. «Ծխելը հաճույք է պատճառում»

Նիկոտինը զարգացնում է ժուժկալման (աբստինենտ) համախտանիշ, որը ծխողին պահում է մշտական լարվածության մեջ: Նիկոտինի նոր չափաբաժնի ընդունումով անհանգստության ու սթրեսի ավարտը ստեղծում է հաճույքի պատրանք: Չծխողն այդ հաճույքը ստանում է այլ աղբյուրներից:

Առասպել 7. «Այնքան երկար եմ ծխել, որ չեմ կարող թողնել այն»

Նիկոտինը երբեք չի առաջացնում ծայրահեղ կախվածություն: Քանի որ նիկոտինն արագագործ է, դրա 99%-ն օրգանիզմից հեռացնելու համար պահանջվում է ընդամենը 3 շաբաթ: Երկարատև և մոլի ծխողների մոտ ծխելը թողնելուց հետո հաճախ ի հայտ է գալիս հազ և հևոց, բայց դա տևում է մինչև 9 ամիս:

Առասպել 8. «Ծխելուց ազատվելուն օգնում են սիգարետների փոխարինիչները»

Ներկայումս կիրառվող մաստակները, կոնֆետները և նիկոտին պարունակող այլ միջոցները միայն խորացնում են վիճակը: Սովորաբար նման «բուժման» արդյունքը լինում է այն, որ մարդը շարունակում է ծխել, բայց նաև ծամում է նիկոտինային մաստակը, ցերեկը ստանում է նիկոտինային ինհալացիա և այլն:


Բայց իհարկե, լավագույն լուծումը՝ իրականում պարզապես պետք է ՉԾԽԵԼ ԵՎ ՎԵ՛ՐՋ: