Պատահել է չէ, որ ժամանակին կարդանք գիտության աշխարհում նախատեսվող փոփոխությունների, զարգացումների մասին և դրանք ֆանտաստիկայի ժանրից թվան: Սակայն անցել են տարիներ և հայտնաբերել ենք, որ ժամանակի երազանքներն այսօրվա մեր իրականությունն են: Ձեզ ենք ներկայացնում առողջապահության ոլորտում կանխատեսվող փոփոխությունները, որոնք ըստ գիտնականների կյանքի կկոչվեն մինչև 2030 թ.-ը:

1.Ինքնախտորոշում

Բջջային հատուկ հավելվածները, գործիքները և մարմնի վրա կրելու հատուկ սարքերը հնարավորություն կտան մարդուն ինքնուրույն տեսնել ախտորոշման արդյունքները, հետևել սեփական առողջությանը և նույնիսկ ինքնուրույն բժշկական լուսանկարներ անել: Ստացվում է՝ պացիենտները հնարավորություն կունենան տնային պայմաններում ինքնուրույն իրականացնել հիվանդությունների լայն շրջանակի սկզբնական ախտորոշում՝ առանց հիվանդանոց այցելելու:

2.Ավտոմատացված համակարգերով հիվանդանոցներ 

Հիվանդանոցների ընդունարաններում կօգտագործվեն տեխնոլոգիաներ, որոնք հատուկ սենսորների օգնությամբ կգնահատեն սրտամկանի կծկումների հաճախականությունը, մարմնի ջերմաստիճանը, շնչառության հաճախականությունը: Կլինեն նաև տեխնոլոգիաներ, որոնք 10 վայրկյանի ընթացքում՝ պացիենտի մուտք գործելուն պես, կչափեն արյան զարկերակային ճնշումը, կկատարեն էլեկտրասրտագրություն:
Այս համակարգերի շնորհիվ հնարավոր կլինի ավտոմատ կերպով որոշել հերթում սպասող հիվանդներին բուժօգնություն ցուցաբերելու առաջնայնությունը, ինչը շատ կարևոր է:

3.Բուժաշխատողների ազատ ժամանակի կրկնապատկում

Բժիշկները և բուժշքույրերը, որոնք ստիպված են իրենց ժամանակի զգալի մասը տրամադրել ադմինիստրացիոն հարցերին, կկարողանան բջջային հեռախոսներով արագ վերլուծել բժշկական ախտորոշիչ պատկերները և հիվանդությունների պատմությունը: Արդյունքում կառաջանա ազատ ժամանակ, որոնք նրանք կկարողանան օգտագործել պացիենտների խնամքի համար:

4.Թվայնացված տվյալների պահոց

Պացիենտների թվային քարտերը կներդրվեն հատուկ համակարգչային սարքի մեջ, ինչը հնարավորություն կտա նաև ավտոմատ կերպով թարմացնել հիվանդի առողջական վիճակի մասին տեղեկատվությունը և բուժման պլանը: Արդյունքում, բուժանձնակազմը կկարողանա իրական ժամանակում առավել օպերատիվ և ամբողջական տվյալներ ստանալ և արդյունավետ որոշումներ ընդունել:

5.Արհեստական ինտելեկտի օգտագործում

Արհեստական ինտելեկտն ապագայում առավել մեծ դերակատարություն կունենա հիվանդությունների ախտորոշման և բուժման հարցում: Ենթադրվում է, որ մարդիկ կսկսեն ավելի շատ վստահել նորագույն տեխնոլոգիաներին:

Լոնդոնի համալսարանի պրոֆեսոր Խյու Մոնտգոմերը իր զեկույցներից մեկում (Hugh Montgomery) պատմում է բժշկության մեջ արհեստական ինտելեկտի դերի մեծացման ֆանտաստիկ հնարավորությունների մասին. 

Սռաջիկա 10 տարում հնարավոր կլինի արյան մեկ կաթիլում հայտնաբերել շուրջ 50.000 տարբեր տեսակի սպիտակուցներ: Ախտորոշում տալը կդառնա շստ ավելի արագ և ամենակարևորը՝ ավտոմատ: Դա բժշկության մեջ հեղաշրջումային կլինի: Այս պահին մենք այդպիսի հնարավորություն չունենք:
 

Աշխարհում հայտնի ֆուտուրոլոգ Մանիշ Ջունեջան (Maneesh Juneja), որը զբաղվում է նաև բժշկության թվայնացման կանխատեսումներով, իր զեկույցում գրում է.

Պատկերացնենք, որ 10 տարի հետո մարդու մոտ ախտորոշվում է դիաբետ կամ բարձր զարկերակային ճնշում: Հիվանդն այլևս կարիք չի ունենա բուժման պլանում ճշգրտումներ կատարելու համար շատ հաճախ այցելել բժշկի և հնարավորություն կունենա ինքնուրույն վերահսկել դեղամիջոցների ընդունումը: Համակարգերը հիվանդին թույլ կտան իրական ժամանակում հեռավար և ինքնուրույն վերլուծել իր առողջական վիճակը, հայտնաբերել ռեժիմից կամ բուժման պլանից շեղումները և կուղարկեն տվյալները սմարթ-ժամացույցների, ակնոցների վիրտուալ տիրույթ:


 


Աղբյուրը՝ "Science" գիտական հանդես, 2019 թ.