Մոնոչհագեցած ճարպաթթուները (օլեինաթթուն), ունեն 1 կրկնակի կապ, երկար ժամանակ դիտվում էին սննդային ռացիոնի այնպիսի բաղադրամասեր, որոնք չեն ազդում արյան մեջ լիպիդների պարունակության մակարդակի վրա։ Սակայն վերջին տարիներին շատ աշխատանքներ ցույց են տալիս, որ ռացիոնում այս ճարպաթթուների, օրինակ, օլեինաթթվի տեսակարար կշռի ավելացումը, կամ հագեցածի մի մասի փոխարինումը օլեինաթթվով, բերում է ընդհանուր խոլեստերինի և ցածր խտության լիպոպրոտեինների մակարդակի այնպիսի արդյունավետ իջեցման, ինչպիսիք դիտվում են ցածր կալորիականությամբ դիետաների կամ ԳՉՃԹ– ի օգտագործման դեպքում։ Այն ունի հիպոտենզիվ ազդեցություն, այսպես հայտնի է, որ սրտի իշեմիկ հիվանդությունների տարածվածությունը Միջերկրական ծովի շրջաններում համեմատաբար ցածր է, չնայած ռացիոնում ճարպերի քանակը բարձր է, բայց այստեղ հիմնականում օգտագործվում է ձիթապտղի յուղը, որն, ինչպես հայտնի է, մոնոչհագեցած ճարպաթթուների հիմնական աղբյուր է։

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am

Կալորիականության հաշվիչը կօգնի պարզել` որքան կալորիա եք ընդունել օրվա ընթացքում: