Մոհսի վիրահատությունը հեռացնում է մաշկի քաղցկեղի ամենահաճախ հանդիպող տեսակները:

Մոհսի վիրահատությունը հեռացնում է մաշկի քաղցկեղի ամենահաճախ հանդիպող տեսակները։ Պատկերացրեք, որ առավոտյան քաղցկեղ ախտորոշմամբ այցելում եք բժշկի։ Հաջորդ մի քանի ժամերի ընթացքում Դուք ստանում եք բուժում, որը հեռացնում և ուսումնասիրում է քաղցկեղի յուրաքանչյուր մասնիկ՝ միաժամանակ ստուգելով, որ հիվանդն ամբողջովին ազատվել է քաղցկեղից։ Երեկոյան Դուք ապաքինված  կլինեք տանը։

Այս գործողությունը տեղի է ունենում ամեն օր և կոչվում է Մոհսի վրահատություն։ Անվանումը կրում է այդ միջոցը 1930-ական թվականներին զարգացնող վիրաբուժի անունով։

Մոհսի վիրահատությունը հեռացնում է մաշկի քաղցկեղը ՝ պահպանելով հնարավորինս շատ առողջ հյուսվածք, ինչը կարևոր է աչքերի, ականջների, քթի, բերանի, ձեռքերի, ոտքերի և սեռական օրգանների մոտ գտնվող ուռուցքների համար:
Մոհսի բուժման մակարդակը հիասքանչ է բազալ բջիջների և սկամուսային բջիջների քաղցկեղների համար, որոնք ամենատարածված մաշկի քաղցկեղի տեսակներն են՝ 99% բազալային բջիջների համար, 97% սկուամոզային բջիջների համար:
«Մոհս պրոցեդուրան  ապահովում է, քաղցկեղի մաքրում՝ լիակատար հեռացման հավանականությամբ», ասում է  բժիշկ-մաշկաբան և Մոհս մեթոդը կիրառող վիրաբույժ Թոմաս Նաքքստեդը:
Բժիշկ Նաքքստեդը խոսքով այս մեթոդը միակն է, որը գնահատում է եզրերի 100%-ի չափով և իրականացվում է միայն պատրաստված մաշկաբանների կողմից:
Եզրն հյուսվածքի այն սահմանն է, որը հեռացվում է քաղցկեղի վիրահատության ժամանակ։ Այն կարևոր ցուցանիշ է, որի օգնությամբ համոզվում են, որ քաղցկեղն ամբողջությամբ հեռացվել է:

Ի՞նչ է տեղի ունենում Մոհսի վիրահատության ընթացքում։

«Վիրահատության ընթացքում Դուք արթուն եք և մենք բացատրում և տեղեկացնում ենք Ձեզ մեր կատարած քայլերն ըստ հաջորդականության», նշում է Բժիշկ Նաքքստեդը։
Նախ թմրեցվում է քաղցկեղի տեղը, այնուհետև բժիշկն արագորեն հեռացնում է քաղցկեղային հյուսվածքն ու շրջակա հյուսվածքի մի փոքր մասը: Տարածքը գծագրվում է, և հյուսվածքներն ու եզրերը մանրադիտակի միջոցով հետազոտվում են բժշկի կողմից քաղցկեղի առկայության համար։ Միևնույն ժամանակ Դուք կսպասեք բժշկի սենյակում:
«Հյուսվածքների հետազոտության ընթացքում կան շատ պահեր, որոնց ընթացքում կարող եք հանգստանալ», - ասում է բժիշկ Նաքքստեդը: Նա խորհուրդ է տալիս, որ հիվանդները գիրք կամ էլեկտրոնային սարք բերեն իրենց հետ՝ ազատ ժամանակ ընթերցելու համար:

Ի՞նչ ակնկալել միջամտությունից հետո

Եթե եզրերն առանց քաղցկեղի են, վիրահատությունը համարվում է ավարտված, և վերքը կարվում է: Եթե ո՛չ՝ գործընթացը կրկնվում է այնքան ժամանակ, քանի դեռ եզրերը լիովին չեն մաքրվել քաղցկեղային բջիջներից: Վիրաբուժական տարածքի վրա տեղադրվում է վերքի պարզ վիրակապ: Բուժման ժամանակը նվազագույն է ՝ կախված վերքի չափսից:
Բժշկի խոսքով, հիվանդներն հիմնականում ասում են «Այքան էլ վատ չէր»։ Նրանք հաճելիորեն զարմացած են մեթոդի պարզությամբ։

Մոհսի վիրահատությունը ճի՞շտ ընտրություն է Ձեզ համար։

Ոչ բոլոր մաշկի քաղցկեղի տեսակներն են բուժվում Մոհսի վրահատության միջոցով։


Մաշկի քաղցկեղն առավել տարածված է գլխի և վզի հատվածում և դրանք հաճախ են բուժվում Մոհսի վիրահատության միջոցով։ Իրանի և վերջույթների վրա գտնվող մաշկի քաղցկեղը, բուժվում են Մոհսի վիրահատությամբ միայն վիրաբույժի որոշմամբ։


Մելանոման մաշկի մեկ այլ տեսակի քաղցկեղ է, որը սովորաբար չի բուժվում Մոհսի վիրահատությամբ, քանի որ այն կենսաբանորեն տարբերվում է բազալ բջջային և սկուամազային քաղցկեղի տեսակներից, ասում է բժիշկը:


Մոհսի վիրահատությունը, սակայն, միակ ամենաարդյունավետ մեթոդն է մաշկի քաղցկեղի ամենատարածված տեսակներն ամբողջությամբ հեռացնելու համար: Քանի որ վիրահատությունը հնարավոր է իրականացնել շատ արագ և արդյունքների մասին հիվանդը անմիջապես տեղեկանում է, վիրահատությունն ապագովում է նաև հիվանդների հոգեկան հանգստությունը, ասում է բժիշկը:
«Սա քաղցկեղից ազատվելու հիանալի մջոց է, և հիվանդները գիտեն այդ մասին» ասում է նա։


Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Cleveland clinic