Ինչպես ցույց են տվել հետազոտությունները, միսը շատ օգտակար է երեխաներին, նույնիսկ կյանքի առաջին տարում: Հիմա շատ բժիշկներ խորհուրդ են տալիս միս տալ 7 ամսականից: Փոքր երեխայի համար միսը մի քանի անգամ աղում են մսաղացով կամ անց են կացնում մաղի կամ քերիչի միջով, ինչպես նաև մանրացնում են բլենդերի օգնությամբ:

Դրա համար էլ երեխան հեշտությամբ է ուտում, նույնիսկ մինչև ատամներ հանելը: Մսին կարելի է ավելացնել կաթ կամ ջուր, այդ դեպքում կստացվի ավելի հյութալի զանգված:
Երբ երեխան ընտելանա քերած կամ տրորած մսին, նրան կարելի է տալ տապակած կամ մսաղացով անցկացրած միս:

Լավ կլինի չօգտվել պատրաստի աղացած մսից, որովհետև այնտեղ կան մսի մեքենայի և մսավաճառի ձեռքերի հետ շփված մսի կտորներ: Բացի այդ, պատրաստի աղացած մսի մեջ կա մեծ քանակությամբ ճարպ ու ջիլ:
Երբ երեխան ընտելանա տավարի մսին, նրան տվեք այլ տեսակի միս` հավի, հորթի, ոչխարի:


babycare.am