Ֆիզիոլոգիապես այս շրջանը շատ կարևոր է համարվում, քանի որ փոփոխություններ են տեղի ունենում հյուսվածքներում, ոսկրային համակարգում և այլն:Միաժամանակ տեղի է ունենում օրգանիզմի ծննդաբերության և հետծննդյան շրջանի համար էներգիայի պաշարի հավաքում:Վարքի և հուզական վիճակի վրա դա ազդում է որպես ակտիվության իջեցում, ընդհանուր թուլություն, որոշակի հուզական "բթացում":Ի տարբերություն նախորդ շրջանների, այստեղ կինը առավել ադեկվատ է գնահատում իր հնարավորությունները, նվազում է հույզերի կարգավորման ընդունակությունը և այլն:

Ըստ Գ.Գ.Ֆիլիպպովայի, կարելի է տարբերակել հղիության ապրման վեց տարբերակ.

1.Ադեկվատ: Հղիության նույնացումն ընթանում է առանց ուժեղ և երկարատև բացասական հույզերի, ինքնազգացողությունը նորմալ է, առանց դեպրեսիվ վիճակների:Երկրորդ եռամսյակում հուզական վիճակը նորմալ է, երրորդ եռամսյակում թեթևակի բարձրանում է տագնապայնությունը:Երեխայի առաջին շարժումներն ընկալվում են որպես հաճելի զգայություններ, չեն ուղեկցվում բացասական ապրումներով:

2.Տագնապային: Հղիության նույնականացումը տագնապային է, վախելով, անհանգստությամբ:

3.Էյֆորիկ: Բոլոր բնութագրերը կրում են ոչ ադեկվատ, էյֆորիկ երանգ:Հաճախ հղիության վերջում առաջանում են հոգեկան բարդություններ:

4.Անտեսող: Հղիության նույնականացումը բավականին ուշ է տեղի ունենում, հուզական վիճակի դինամիկան կա’մ չի նկատվում, կա’մ դիտվում է ակտիվության և հուզական վիճակի բարձրացում:Երեխայի շարժումները բնութագրվում են որոշակի անհարմարություն պատճառող հանգամանք:Երրորդ եռամսյակում ակտիվությունը մեծանում է և ուղղված է դեպի այն ոլորտները, որոնք կապված չեն երեխայի հետ:

5.Ամբիվալենտ: Նման է տագնապային տիպին, առանձնահատկություններն են համարվում ֆիզիկական և հուզական զգայություններին հակադիր ապրումները:

6.Բացառող: Հղիության նույնականացումն ուղեկցվում է բացասական հույզերով:Երեխայի առաջին շարժումներն ընկալվում են որպես տհաճ զգայություններ:Հղիության վերջում հնարավոր է դեպրեսիվ կամ աֆեկտիվ վիճակներ:

Բնականաբար յուրաքանչյուր դեպքում կդիտվեն անհատական առանձնահատկություններ` ավել կամ պակաս նման նկարագրվածներից:

 

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am