Կորյակներից հետո մնացած սպիներից ազատվելու հարցը հուզում է ինչպես այն մարդկանց, ովքեր առնչվել են այս պրոբլեմի հետ, այնպես էլ կոսմետոլոգներին, ովքեր ցանկանում են օգնել նրանց այս խնդրի լուծման հարցում: Պետք է իմանալ, որ յուրաքանչյուր տեսակի սպիի համար նշանակվում է կոնկրետ բուժում՝ իր մեթոդը:
Ինչպես են առաջանում կորյակային սպիները
Կորյակներից մնացած սպիները կարող են առաջանալ մաշկի ախտահարված հատվածների լավացման համար անբարենպաստ պայմաններում՝ շարակցական հյուսվածքի սխալ արձագանքից:
Կորյակներից հետո մնացած սպիերի հեռացումՈրպես կանոն, այս տեսակի սպիներն առաջանում են իմունիտետի ցածր մակարդակի պայմաններում: Դրանք լինում են անհարթ, կնճռոտ մակերեսով, մաշկային ծածկույթի մակերեսից նկատելի բարձր: Այսպիսի սպիների աճը չի դադարում, ինչը նպաստում է նրանց տեսանելի հատվածի մեծացմանը` մաշկի տակ տեղակայված հատվածի համեմատությամբ:
Փաստն այն է, որ անհնար է ամբողջությամբ ազատվել՝ կորյակներից հետո մնացած սպիներից, բայց հնարավորություն կա դրանց տեսանելիության աստիճանը հասցնել նվազագույնի: Յուրաքանչյուր անհատական դեպք մանրակրկիտ կերպով դիտարկվում է մասնագետների կողմից, ովքեր կորյակներից հետո մնացած սպիների բուժման անհատական ծրագիր են ընտրում:
Սպիների բուժման եղանակները
Գոյություն ունեն կորյակներից հետո առաջացած սպիների բուժման մի քանի եղանակներ, որոնց թվին է դասվում վիրաբուժական միջամտությունը: Այն հնարավոր է միայն՝ բուժման այլ մեթոդների հետ համակցված, հակառակ դեպքում հավանական է, որ առաջանան նոր սպիներ:
Կորյակային սպիներից կարելի է ազատվել նաեվ այլ մեթոդով՝ կորտիկոստերոիդներով: Այս մեթոդն օգտագործվում է որպես ինքնուրույն բուժում կամ համակցված՝ օրինակ վիրահատական միջամտության հետ:
Կորյակներից հետո մնացած սպիերի հեռացումԿորյակային սպիների վերացման ամենաարդյունավետ միջոցներից է համարվում մի գործընթաց, որի ժամանակ օգտագործում են հատուկ ֆրեզերային խոզանակներ: Այս խոզանակներն արագ պտտվելու միջոցով նպաստում են մաշկի մակերեսային շերտի հեռացմանը եվ որպես հետեվանք՝ կորյակային սպիների մաքրմանը: Բայց պետք է իմանալ, որ նշված գործողության օգնությամբ կորյակային սպիներից ազատվելիս, մաշկի վրա տեղի է ունենում բավականին ցավոտ ազդեցություն, քանի որ մաշկի մակերեսային շերտը հեռացվում է՝ վնասելով արյունատար անոթները, ինչը բերում է արյունահոսության: Ցավը մեղմելու համար այս գործողությունն իրականացնում են՝ օգտագործելով սառեցում կամ տեղային անզգայացում:
Կորյակներից հետո մնացած սպիերի հեռացումՏգեղ կորյակային սպիներից կարելի է ազատվել նաեվ հղկող միջոցների օգնությամբ, որոնք մաշկն այդպես խորը չեն մշակում, ինչպես նախորդ գործողությունը: Անհրաժեշտ է հաշվի առնել, որ այս պրոցեդուրայի հիմքում ընկած են ալյումինի օքսիդի բյուրեղները: Գործողությունն իրականացվում է ոչ ավել քան մեկ անգամ:
Ինքնուրույն սպիներից ազատվելու նպատակով տնային հավաքածուների օգտագործումը ցածր արդյունավետություն ունի, քանի որ դրանց օգնությամբ կարելի է միայն թեթեվ շերտազատման էֆեկտ ստանալ:
Եվ վերջում. եթե դուք չեք հասել ցանկալի արդյունքի, մի հուսահատվեք: Անհրաժեշտ է փնտրել կոնկրետ ձեր կորյակային սպիների վերացման համար համապատասխան մեթոդ: Այս ճանապարհին մի հրաժարվեք բարձր որակավորում ունեցող մասնագետների խորհրդատվությունից:
Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր`Doctors.am
NԲանալի բառեր
keywords
koryak pzuk կորյակ պզոN