Դեպիլյացիայի համար նախատեսված ժամանակակից միջոցները քսուքների ձևով, պարունակում են ակտիվ նյութեր, որոնք քայքայում են մազի կառուցվածքը:  Դրանք բավական արդյունավետ են և ընդամենր 10-15 րոպեում հեռացնում են անցանկափ մազերը: Այդ քսուքները շատ թույլ արտահայտված հոտ ունեն, որը "ճնշվում է" անուշահոտ հավելումներով:   
       
Դեպիլյատորների մշտական կիրառման դեպքում մազերի աճը զգալիորեն դանդաղում է, իսկ եթե դրանք բաց գույնի են ևշատ բարակ, ապա մեծ մասամբ ընդհանրապես դադարում են աճել: Մազերը հեռացնելու համար նախատեսված քսուքները շատ հարմար են տնային պայմաններում օգտագործելու համար: Սակայն դրանք օգտագործելիս չպետք է մոռանալ ալերգիկ երևույթների մասին:
Խորհուրդ է տրվում նախապես մաշկի փոքրիկ մասի վրա փորձարկել քսուքը, և եթե ամեն ինչ բարեհաջող ավարտվի, նոր միայն այն կարելի է քսել մարմնի անհրաժեշտ մասերին:   
       
Քսուքի մեջ պարունակվող ակտիվ նյութերը կարող են գրգռել մաշկի՝ վերքերով, քերծվածքներով և բորբոքային երևույթներով ծածկված մասերը: Ուստի խուսափեք այդ մասերում քսուքը տարածելուց:   
       
Եթե դեպիլյացիան արվի սոլյարիից կամ արևային լոգանքից անմիջապես հետո,   
ապա մաշկը կարող է գրգռվել, թեփոտվել և կարմրել:       
       
Դեպիլյացիայից հետո մեկ օրվա ընթացքում խուսափեք օճառով լվացվելուց և սպիրտ պարունակող լոսյոններ օգտագործելուց:       
       
Որպես կանոն՝ դեպիլյացիայի համար նախատեսված քսուքների մեջ ավելացվում են սնուցող բաղադրամասեր՝ երիցուկի հյութամզվածք, ձիթապտդի, կոկոսի, կանճրակի յուղ, ինչպես նաև՝ մազերի աճը դանդաղեցնող բաղադրամասեր՝ ընկույզի կեղևի հյութամզվածք, արևադարձային որոշ բույսեր:   
       
Դեպիլյացիայի համար նախատեսված գրեթե բոլոր կոսմետիկ շարքերն արտադրում են նաև դեպիլյացիայից հետո օգտագործվող քսուքներ և լոսյոններ, որոնք սնուցում և վերականգնում են մաշկը:       
       
Դեպիլյացիա է կոչվում ամենատարբեր եղանակներով անցանկալի մազերից   
ժամանակավորապես ազատվելու երևույթը: Մազերն այս դեպքում հեռացվում են   
միայն վերնամաշկի (էպիդերմիսի) շերտից, ավելի խորը շերտերում դրանք մնում են   
անձեռնմխելի: Դեպիլյացիան չի խախտում նաև մազի գնդարմատի կառուցվածքը՝   
չվնասելով այն: Այդ իսկ պատճսաով մազերն աճում են նորից ու նորից և տարբեր   
արագություններով՝ կախված այն բանից, թե մինչ այդ դրանք ինչ եղանակով են հեռացվել:   
   
       
Անցանկալի մազերից ազատվելու եղանակ ներից մեկն էլ ուլտրաձայնային ազդեցության մեթոդն է, որը հնարավորություն է տալիս հատուկ սարքի օգնությամբ քայքայել մազի արմատագնդիկը: Այս գործողությունից հետո հարկավոր է միևնույն ֆերմենտային բաղադրությամբ քսուք օգտագործել:       
       
էնզիմային դեպիլյացիայի առավելությունները շատ են. նախ՝ այն ցավոտ չէ, բավական արդյունավետ է, նաև՝ կարելի է կիրառել նույնիսկ շատ զգայուն մաշկի դեպքում:   
Ցանկալի արդյունքի հասնելու համար խորհուրդ է տրվում այն կիրառել 3 օր շարունակ:   
Մազերը հեռացնելու տարածված եղանակներից մեկն էլ ոսկով դեպիլյացիան   
է:
Այն կարելի է կիրառել 2 ձևով՝ տաք և սառը:
Տաք մեթոդի դեպքում վոսկը պետք է հալեցնել հասցնելով հեղուկ վիճակի: Այնուհետև այդ հեղուկը հարկավոր է քսել մաշկին և թողնել՝ պնդանա: Առաջացած թաղանթը հեռացվում է ձեռքերի օգնությամբ:   

Սառը մեթոդի դեպքում տաքացրած ոսկը հեռացվում է բամբակե գործվածքի նեղ շերտի միջոցով, քանի որ այս դեպքում ոսկը թաղանթի չի վերածվում:   
       
Մազերը  ոսկով հեռացնելու եղանակը բավական ցավոտ է: Բացի այդ, մաշկը կարող է հաճախ գրգռվել: Դրա համար անպայման պետք է հանգստացնող և սնուցող քսուքներ օգտագործել: Եվ ընդհանրապես, խորհուրդ է տրվում  ոսկով դեպիլյացիան կատարել գեղեցկության սրահում հմուտ մասնագետի մոտ:
Դեպիլյացիան կարող է հանգեցնել այրվածքների առաջացման, անոթների վարիկոզ լայնացման, մազանոթների վնասման:   

Վերջապես, ավելորդ մազերից ազատվելու ամենապարզ և տարածված միջոցը   
ածելին է: Սակայն սա էլ իր թերություններն ունի: Ածելիով հեռացված մազերը շատ արագ են աճում: Դրա համար խորհուրդ է տրվում սափրվելու համար նախատեսված հատուկ փրփուրներ օգտագործել, որոնք մազերի աճը դանդաղեցնող նյութեր են պարունակում: Այդ կարգի նյութեր են պարունակում նաև սափրվելուց հետո օգտագործելու համար նախատեսված քսուքներն ու բալզամները: Դրանք անհրաժեշտ է օգտագործել ոչ միայն մազերը սափրելուց անմիջապես հետո, այլև հաջորդ օրերի ընթացքում:   
Այդ դեպքում մազերն ավելի ուշ կաճեն:   
       
Դեպիլյացիան այսօր շատ է կիրառվում թե' գեղեցկության սրահներում, թե' տնային   
պայմաններում: Դեպիլյացիայի համար նախատեսված միջոցների ընտրությունը անսահմանափակ է՝ պարզագույն քսուքներից մինչև սրահներում օգտագործելու համար նախատեսված  ոսկերը: Հարթ և գեղեցիկ ոտքերը "գեղեցկության ժամանակակից արդյունաբերության" մեջ կատարյալ կառուցվածքի կարևորագույն առանցքն են համարվում: Ընդ որում, հիանալի արդյունքների կարելի է հասնել առանց թանկարժեք միջոցների և մեթոդների կիրառման:
Ամեն ինչ կախված է գեղեցիկ և հմայիչ լինելու ձեր ձգտումից:

 

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am