Մաշկի ծերանալու դեպքում հիշեք դրա  պատճառների և առանց պլաստիկ վիրահատության մաշկը երիտասարդացնելու մասին: 

Գիտնականները վաղուց հայտնաբերել են, որ մարդիկ կարող են ապրել 300 և նույնիսկ 400 տարի: Սակայն ինչու են նրանք մահանում առաջին հարյուրամյակի ընթացքում: Պարզվում է, որ պատճառը էկոլոգիան է: Օրգանիզմը նախատեսվածից ավելի արագ է ծերանում, և ծերացման առաջին նշանները հայտնվում են մաշկի վրա: Իսկ երիտասարդ և գրավիչ մաշկ ունենալու ցանկությունը բավականին մեծ է:

Ստորև բերված են մաշկի ծերացման պատճառները:

1. Ջուր

Երբ տիեզերագնացներն այլ մոլորակների վրա կյանք են փնտրում, նրանք առաջին հերթին այնտեղ ջուր են փնտրում: Առանց ջրի չի կարող ապրել ոչ մի կենդանի էակ: Խոնավության պակասը հանգեցնում է մաշկի չորացման և կնճիռների առաջացման: Ջրի առատ սպառումը և դեմքը դրանով լվանալը չեն կարող փոխհատուցել խոնավության կորուստը: Քանի որ ջրազրկված մաշկը ժամանակի ընթացքում փոխում է իր կառուցվածքը, անհրաժեշտ է այն խոնավեցնել այնպիսի նյութերով, որոնք "բռնում” և պահում են ջրի մոլեկուլները: Խոնավեցնեղ միջոցները կարող են նաև մաշկի մակերևույթին ստեղծել թաղանթ և կանխել խոնավությանը գոլորշիացումը. այսինքն ծառայել որպես խոնավեցնող և կենսամաշկային միջոց, որը վերականգնում է մաշկի եղջերաշերտը և մեծացնում դրա պաշտպանությունը:

2. Արև

Առանց Արևի կյանքն անհնար է, արևի էներգիայի պակասը նույնիսկ հանգեցնում է դեպրեսիայի, սակայն նույնիսկ այս պարագայում պետք չէ կորցնել չափի զգացողությունը: Արևի ճառագայթների ազդեցության ներքո մաշկի բջիջները սկսում են աշխատել թթվային սթրեսի պայմանների ներքո, ինչի արդյունքում մաշկը հաստանում է և կորցնում է առաձգականությունը: Այսպիսով, 30-40 տարեկանին մոտ մաշկի պիգմենտացիայի խանգարումը հանգեցնում է մաշկի դեղին երանգի և անոթային աստղիկների առաջացման: 40-ից հետո կնճիռները տարածվում են ամբողջ մաշկով: Արևապաշտպանիչ կրեմներ պետք է օգտագործել միայն ամռանը: Թե գարնանը և թե աշնանը մաշկը պետք է պաշտպանել ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունից: Չի կարելի արևայրուք ընդունել 11.00-17.00 ընկած ժամանակահատվածում: Սոլյարին, որը նախկինում համարվում էր անվնաս, այսօր արդեն խորհուրդ չի տրվում: Լուսածերացման հետևանքների դեմ պայքարում արդյունավետ են մեզոթերապիան և քիմիական փիլինգը, ինչպես նաև արյան շրջանառությունը լավացնող պրոցեդուրաները (օրինակ` մերսումը կամ պարաֆինաթերապիան):

3. Սթրես

Կա այսպիսի արտահայտություն. "Բոլոր հիվանդությունների պատճառը սթրեսն է": Կյանքի հուզմունքներն անհետ չեն կորչում: Դրանք կուտակվում են օրգանիզմում, հանգեցնում են նյարդային համակարգի քայքայման և բացասաբար են ազդում մաշկի վրա: Կյանքի արդի ռիթմով չնյարդայնանալն անհնար է, այդ պատճառով պետք է խմել անանուխով թեյ և մերսել մաշկը: Նախապես սառեցրեք երիցուկի և եղեսպակի թուրմը և առավոտյան սառցե բեկորը քսեք մաշկին: Արյան շրջանառությունը վայրկենապես կարգավորվում է, իսկ մաշկը ձգվում է:

4. Ծխախոտ

Մշտապես ծխելու արդյունքում թուլանում է մաշկի ձգությունը, նվազում է թթվածնային և սննդանյութերով սնուցումը: 

 

Ամսագիր "Ֆարմացեվտ պրակտիկ"