Ցանկացած ընտանիքում վեճերն ու կոնֆլիկտներն անխուսափելի են, եթե չկան վեճեր նշանակում է ընտանիքում տիրում է սառը պաշտոնական հարաբերություններ:
Ընտանեկան վեճերն իրենց բնույթով  կարող են լինել պերմանենտ (անընդհատ): Նման ընտանիքները հիմնականում լինում են  քրեածին, կոնֆլիկտածին, ամբարենպաստ ընտանքիներ:

Վեճերի ժամանակ  գլխուղեղի կեղևում առաջանում է օպտիմալ գրգռման օջախ, որը կարող է ընդգրկել ահռելի ու ավելի կետերի տարածք:
Այս դեպքում մարդը կորցնում է ինքնատիրապետումը, դիմացինին լսելու ունակությունը և վեճը վերածվում է կոնֆլիկտի: Ցանկացած վեճի հիմքում ընկած է անհատականության երևույթը, այսինքն անհատականը:

Մարդը աշխատում է հնարավորինս  վիրավորելով դիմացինին բարձրացնել  "Ես"-ի արժեքը: Կոնֆլիկտի հիմնական պատճառը անձնավորության որևիցե պահանջմունքի չբավարարված լինելն է: Սկսած ֆիզիկական, կենսաբանական, ֆիզիոլոգիականից մինչև հոգևոր պահանջմունքները:

Կոնֆլիկտների մեխանիզմը հասկանալու համար անհրաժեշտ է առանձնացնել պատկերացումների 3 համակարգ`

1.    էգոցենտրիկ համակարգ - որի հիմքում ընկած է սեփական Ես-ը, այլ մարդիկ կամ առարկաները հանդես են գալիս որպես կամ օգտակար գործիք կամ խոչընդոտ:

2.    Այլետորոցենտրիկ  համակարգ - կենտրոնում ընկած է ուրիշը:

3.    Սոցիոցենտրիկ - հիմքում ըմկած է մեկը:

  Ընտանիքի համար ճգնաժամային շրջաններն են`

1.    Միմյանց հարմարվելու փուլ`ամուսնական կյանքի առաջի տարին է, երբ ձեվավորվում է նոր որակի հարաբերություններ, նոր հոգևոր արժեքներ:

2.    Երեխա ունենալու փուլ` երեխաների ծնունդը բարդացնում է ամուսինների մասնագիտական աճի հնարավորությունները, քիչ ժամանակ է տրամադրվում անձնական գրավիչ գործունեությանը (հոբբի), կնոջ հոգնածության պատճառով, կապված երեխայի խնամքի հետ, ժամանակավոր սեռական ակտիվության նվազումը:

3.    Բախման փուլ` երեխաների դաստիրակության վերաբերյալ ամուսինների և նրանց ծնողների հայացքների, տեսակետների բախումը:

4.    Միապաղաղության, կամ միջին ամուսնական տարիքի փուլ` այս շրջանը երբեմն անվանում են նաև զգացմունքների հագեցվածության փուլ, կամ քաղցի շրջան:

5.    Իվոլուցիոն, կամ միայնակության զգացման փուլ: Այս շրջանը համարվում է18-ից 24տարի համատեղ կյանքից հետո, որը հաճախ համընկնում է ինվոլուցիոն շրջանի հետ: Կարող է ձեւավորվել միայնակության զգացում` կապված երեխաների հեռանալու հետ: Այս փուլում հսկայական նշանակություն ունեն արտաքին գործոնները` նյութական վիճակի վատթարացումը, աշխատանքի անցնելու անհնարինությունը, սեփական բնակարանի բացակայությունը և այլն:

     Ընտանեկան անբավարարվածության վիճակն առաջանում է կոնֆլիկտային իրավիճակների արդյունքում, որոնցում դրսեւորվում է տարաձայնություն տվյալ անհատի վերաբերյալ, սպասումների և նրա իրական կյանքի միջև: Կոնֆլիկտից կոնֆլիկտ, կուտակվելով, այսպիսի անբավարարվածությունը արտահայտվում է հուզական պոռթկումներում և հիստերիկ դրսեւորումներում, որոնց հաճախականացումը կարող է լրջորեն խաթարել ընտանիքի ամրությունը:

 Ճնշող մեծամասնությամբ, պատճառները, որոնք հանգեցնում են ընտանիքում կոնֆլիկտային իրավիճակի, առաջ են բերվում սոցիալական գործոններով:

 

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուրը` Doctors.am