Կրծքով կերակրումը կարող է որոշակի անհարմարություններ պատճառել նոր ծննդաբերած մայրերին, և դա բնական է: Չէ՞ որ կրծքով կերակրումը մեծ փոփոխութուն է կնոջ օրգանիզմի համար, բացի այդ, փոքրիկից կարող է շատ ժամանակ պահանջվել սովորել ճիշտ բռնել պտուկը, ինչը ևս անհարմարություններ է ստեղծում կնոջ համար: Սակայն երբեմն անհարմարությունները կարող են կապված լինել բոլորովին այլ խնդրի հետ:

Եթե կրծքի հատվածում այրոցի զգացողություն ունեք, այն ուռած է և կարմրած, իսկ դիպչելիս ցավում է, և եթե ձեզ անընդհատ թույլ եք զգում, ապա դա կարող է խոսել կրծքագեղձի բորբոքման՝ մաստիտի մասին:

Մաստիտը հաճախ առաջանում է կրծքով կերակրող մայրերի մոտ: Մաստիտի պատճառ են լինում կաթի լճացումը, ծորանների խցանումը կամ մանրէները, որոնք օրգանիզմ են անցնում պտուկների վրա առաջացած ճաքերով: Սովորաբար մաստիտը վերանում է առանց բարդությունների, սակայն դա չի նշանակում, թե խնդիրը պետք է անտեսել և չայցելել բժիշկի, քանի որ՝

Շատ հազվադեպ այս ախտանշանները կարող են խոսել կրծքագեղձի քաղցկեղի մասին, կամ էլ մաստիտը կարող է վերածվել թարախակույտի, որն արդեն կարիք է լինում հեռացնելու:

Մաստիտի դեպքում սովորաբար բժիշկը հակաբիոտիկներ է նշանակում, սակայն խորհուրդ է տրվում նաև՝ 

  • տաք թրջոցներ դնել բորբոքված կրծքին
  • ընդունել ցավազրկող դեղամիջոցներ, եթե ցավերը շատ են
  • շարունակել երեխային կրծքով կերակրել, որպեսզի կաթը նորից չլճանա:

    Աղբյուրը՝  Cleveland clinic