Սույն թվականի փետրվարի 26-ից մարտի 2-ը «Բլադ Սելս» Լաբորատորիաների Ռուբինյանց մասնաճյուղում կիրականացվի «Ուռուցքային մարկերներ» թեմայով գիտագործնական սեմինար: Դասընթացը հաջողությամբ ավարտողներին կտրվեն վկայականներ՝ ՇՄԶ միավորներով:
Դասընթացը կվարի «Բլադ Սելս» լաբորատորիաների վարիչ, ԵՊԲՀ դասախոս Արաքսյա Սարիբեկի Գրիգորյանը:
Դասընթացին մասնակցությունը ամրագրելու և լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 091 084005, 041 084005 հեռախոսահամարներով նախօրոք, քանի որ տեղերը սահմանափակ են: