Դավիդյանց լաբորատորիաներ կենտրոնը եզակի մասնագիտացված ախտորոշիչ լաբորատորիա է, որն իրականացնում է գրեթե բոլոր տեսակի հետազոտությունները գերժամանակակից սարքավորումներով: Այն մատուցում է հյուսվածքաբանական, բջջաբանական, իմունոհիսթոքիմիական  և այլ ծառայություններ, նաև մակաբուծաբանական, մանրէաբանական, բիոքիմիական, կլինիկական լաբարատոր ախտորոշում: Դավիդյանց լաբորատորիաները մասնագիտացված է հատկապես պարազիտար և այլ ինֆեկցիոն հիվանդությունների ախտորոշման բնագավառում: Իր գործունեության, մատուցվող ծառայությունների և այլնի մասին Doctors.am-ը զրուցեց կենտրոնի տնօրեն Աշոտ Վլադիմիրի Դավիդյանցի հետ: 

- Ասացեք, խնդրեմ, թե ե ՞րբ և ի՞նչ նպատակներով է հիմանդրվել Դավիդյանց լաբարատորիան: 

-Այն հիմնադրվել է 2008 թվականի դեկտեմբերին պրոֆեսոր Վլադիմիր Աշոտի Դավիդյանցի կողմից: Սակայն լիարժեքորեն իր գործունեությունը ծավալել է սկսած 2009 թվականից: Սկզբնապես ծառայում էր որպես պառազիտար հիվանդությունների ախտորոշման, հետագայում նաև ինֆեկցիոն հիվանդությունների լաբարատորիա: Նշեմ, որ մենք շատ արագ շահեցինք հասարակության վստահությունն ի շնորհիվ մեր հիմնադրի, ով հայտնի մակաբուծաբան է: 

Ի սկզբանե մեր կարգախոսը որակի ապահովումն է` անկախ գնային քաղաքականությունից և մարքեթինգից: 

Գրեթե չկա որևէ հետազոտություն, որ մենք չկատարենք: Մեկ տարի առաջ հանգեցինք այն գաղափարին, որ պետք է ընդլայնենք մեր գործունեությունը և կատարենք բազմապիսի հետազոտություններ: Գաղափարն իրականացնելու համար որոշակի ֆինանսական միջոցներ էին հարկավոր, այս հարցում լաբորատորիային աջակցեցին որոշ բանիմաց ներդրողներ: Նրանց օգնությամբ ընդլայնեցինք կենտրոնի գործունեությունը: Այսօր իրականացնում ենք մակաբուծական հիվանդությունների, մանրէաբանական, բիոքիմիական, կլինիկական լաբորատոր ախտորոշում, PCR, ինֆեկցիաների հայտնաբերում, հյուսվածքաբանական, բջջաբանական, իմունոհիսթոքիմիական ծառայություններ և այլն: Մեր լաբորատորիան միակն է Հայաստանում, որ կատարում է այսպիսի մեծամասշտաբ հետազոտություններ: 

- Տրամադրու՞մ եք բժշկական խորհրդատվություն:

Պատահում է, որ հիվանդները գալիս, ասում են` ուզում եմ վահանաձև գեղձս ստուգել, մենք հարցնում ենք` բժիշկը Ձեզ ասել է, թե կոնկրետ ինչը ստուգել, ասում է` ոչ, և մենք տեղեկացնում ենք, որ գոյություն ունի 12 տեսակի անալիզ ` յուրաքանչյուրը տարբեր արժեքների, հիվանդը երկար մտածում է ու հասկանում, որ պետք է այցելի բժշկի և լսի նրա ցուցումները: 

Մենք հատուկ խորհրդատվություն ենք տրամադրում նաև արտերկիր մեկնողներին և վերադարձողներին, թե ինչպես պաշտպանվել ինֆեկցիոն հիվանդություններց (մալարիա, դեղին տենդ, դրովայնային տիֆ և այլն): Ծրագիրը գործում է 2008 թվականի վերջից: Առայժմ պատվաստումներով չենք զբաղվում, բայց շուտով դա էլ կանենք: Մենք հիմա բանակցություններ ենք վարում հայկական բժշկական կենտրոններից մեկի հետ, որպեսզի ձեռնամուխ լինենք վակցինաների կիրառմամբ` կապված բրազիլական չեմպիոնատ մեկնելու հետ: Մենք մշակել ենք հաջող ռազմավարություն, ըստ որի, յուրաքանչյուր տուրիստական կազմակերպության` տարեկան ընդամենը 100 դոլարին համարժեք դրամ վճարելու դեպքում նրանց բոլոր հաճախորդներին անվճար կսպասարկենք: Բայց տուրընկերություններն այնքան էլ շահագրհգռված չեն այս հարցում, գուցե դա պայմանավորված է այն հանգամանքով, որ մեր տուրիստական հիմնական ճանապարհները չեն կապվում տրոպիկական երկրների հետ, մինչդեռ, օրինակ` Մեծ Բրիտանիայում նման խորհրդատվությունները մասսայական բնույթ են կրում: Կուզենայի, որ նման խորհրդատվությունների հարցում մեր տուրիստական կազմակերպությունները ևս ավելի հետևողական լինեին: 

- Իսկ առհասարակ հետազոտություններից հետո բուժում իրականացնու՞մ եք: 

- Դավիդյանց կենտրոնը մասնագիտացված ախտորոշիչ լաբորատորիա է: Մենք աշխատում ենք շատ բժիշկների հետ` ռևմատոլոգների, գաստրոէնտերոլոգների, թերապևտների, ինֆեկցիոնիստների և այլն: 

Լաբորատորիան բուժում չի նշանակում` բացառությամբ մի բնագավառի` պարազիտալոգիայի, որը պայմանավորված է մեր հիմնադրի մասնագիտական նրբություններով ու ձեռքերումներով: Նույնիսկ,երբ դեռ չէր հիմնադրվել լաբարատորիան, Վլադիմիր Աշոտի Դավիդյանց ուներ բավականին շատ հաճախորդներ` պարազիտոլոգիական բարդ հիվանդություններով տառապող (նկատի չունեմ միայն ասկարիդով ճիճվակրությունը): Մեր լաբարատորիան ընդամենը լավ գործիք է կլինիցիստի ձեռքում`լինի մանկաբույժ, ռևմատոլոգ կամ այլ մասնագետ, մենք ընդամենը վստահելի միջոց ենք բուժող բժշկի համար: 

Մենք ուզում ենք մնալ սոսկ ախտորոշման լաբարատոիա, որովհետև եթե սկենք զբաղվել ախտորոշված հիվանդությունների բուժմամբ, դա կծնի բազմաթիվ կասկածներ, թե մենք հնարավոր է կեղծենք մարդկանց անալիզների պատասխանները, որպեսզի գումար շորթելու նպատակով բուժումներ նշանակենք: Այսօր կան լաբարատորիաներ, որ հիվանդներին համոզում են, թե եկեք սա հանձնեք, նա հանձնեք: Երբ բոլոր փուլերն անցնելուց հետո հիվանդն ուղղորդվում է բժշկի մոտ, վերջինս պարզում է, որ իրեն "կիսատ-պռատ" են ստուգել: 

- Ի՞նչ սարքավորումներով է հագեցած լաբորատորիան: 

-Արյան հետ կատարվող ամբողջ հետազոտական աշխատանքները հիմնված են գերմանո-ճապոնական արտադրության սարքավորումների հիման վրա: Օրինակ, բիոքիմիական և իմունաբանական անալիզատորի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ դրանք զերծ են մարդկային գործոնից, բացարձակապես ավտոմատիզացված համակարգ է, ցանկության դեպքում նույնիսկ բժիշկը չի կարող օգտագործել ժամկետն անց և անորակ դիագնոստիկումներ, որոնք առկա են շուկայում: Իմունոլոգիական ծառայությունները կատարվում են գերմանո-ճապոնական արտադրության սարքավորումներով, որոնց դեպքում, ի տարբերություն մի շարք լաբարատորիաների, բժշկուհին միայն հրահանգավորում է, իսկ սարքն ավտոմատ կերպով հետևում է ցուցումներին:
Իսկ իմունոհիսթոլոգիական լաբարատորիայում, որտեղ կատարվում են հյուսվածքաբանական հետազոտություններ, ունենք այնպիսի հզոր սարքավորում, որը միակն է Հայաստանում: Այն իրականացնում է հյուսվածքների պատրաստում, որն անցնում է որոշակի փուլերի և նյութերի միջով, օրինակ 99 տոկոսանոց սպիրտի, ացետոնի, քսիլոնի և այլնի: Այլ լաբարատորիաներում այդ ամենն անում են ձեռքով: Ի տարբերություն դրանց, մենք օգտագործում ենք ոչ թե պարաֆին, այլ ամերիկյան արտադրության բարձրորակ պարապլաստ: Ընդ որում, այս սարքավորման շնորհիվ լաբարատորիան ոչ մի հյուսվածքի որակի կորուստ չի ունենում: Արդեն պատրաստված հյուսվածքը տեղադրվում է պարաֆինային բլոկում, այնուհետև այն կտրտման է ենթարկվում և ապա տեղադրվում ապակու վրա: 

Այս կլասիկ հիսթոլոգիական ծառայություններն իրենցից ներկայացնում են "ոսկե ստանդարտ": 

Տեղեկացնեմ նաև, որ վերջերս մեր լաբորատորիան համալրվեց "Կրիատոմ" կոչվող սարքավորումով, որը նորագույն է և ամենաարդյունավետը Հայաստանում առկա նմանատիպ սարքավորումից: Սրա գործառույթը հետևյալն է. երբ տարբեր բուժհաստատություններում բժիշկները վիրահատություններ են իրականացնում, ընթացքում "պատկերն" ուղարկվում է մեր լաբարատորիա, և մենք 15 րոպեի ընթացքում տալիս ենք պատասխանն այն բանի, թե, օրինակ, ինչ ծավալի են հեռացրել ուռուցքը, արդյոք կողքին մնացել է ուռուցքային հյուսվածք, որքան ծավալով հեռացնեն այդ հյուսվածքը և այլն: Մեր պատասխաննը ստանալուց հետո բժիշկը միանգամայն կողմնորոշվում է, թե ինչպես շարունակի վիրահատությունը և ինչ գործողություններ կատարի: 

Մեր լաբորատորիան բաժանված է մի քանի բաժանմունքների, ինչպես, մակաբուծաբանական (պարազիտոլոգիան), մանրէաբանական և այլն: Սրանց դեպքում սարքավորումների հագեցվածություն չի պահանջվում: Առաջին հերթին կարևորվում է մասնագետի աշխատանքը: Մենք ունենք պարկեշտ մասնագետներ, որոնք առաջնորդվում են միմիայն մասնագիտական չափանիշներով: 

- Իսկ կասե՞ք` բջջաբանական հետազոոտությունների դեպքում նմուշն անձամբ լաբարատորիայի մասնագետնե՞րն են վերցնում : 

-Անպայման, դրա համար մենք ունենք համապատասխան պայմանները, վերցնում ենք նմուշը` լինի քսուք, քերուք և այլն: 

- Համագործակցու՞մ եք արտասահմանյան կազմակերպությունների հետ: 

-Լաբորատորիայում ամբողջ հետազոտությունները կատարվում են գերմանական, անգլիական, ամերիկական, ճապոնական, ֆրանսիական սարքավորումներով, որոնք պահանջում են օգտագործել միայն իրենց դիագնոստիկումները: Ամբողջ սարքավորումները մենք ձեռք ենք բերում անմիջապես գործող ընկերություններից: Սա բերում է անալիզների ինքնարժեքի մի փոքր թանկության, բայց մյուս կողմից, որակի առումով անգերազանցելի են: 

- Մրցակցային դաշտում ի՞նչ առավելություններ ունեք, երբ կա ընտրության մեծ հնարավորություն: 

-Շարունակելով արդեն թվարկված առավելությունները, հավելեմ նաև, որ մեզ մոտ հստակորեն համակարգված է բիոմատերիալի հոսքը: Երբ ստանում ենք բիոնյութերը, դրանցից յուրաքանչյուրը տարվում է համապատասխան սենյակ և ապա այն դուրս է գալիս մեկ ուրիշ ճանապարհով, այսինքն` ետ շարժ չկա: Մենք ունենք նաև արտաշենքային հատուկ սենյակ, որտեղ պահվում են բիոթափոնները: 

Հիշում եմ` երբ մենք նոր էինք սկսում մեր գործունեությունը, հրավիրել էինք փորձառու մասնագետների, ովքեր իրենց հետ բերել էին մի նյութ, որի վրա գրված էր կապույտ սպիրտ, սակայն դրա միջի պարունակությունը նարնջագույն էր: Երբ հարցրեցի, թե ինչու է այդպես, ինձ բացատրեցին, որ այնտեղից, որտեղից իրենք եկել են, նյութն այնքան երկար չեն փոխվել, որ վերափոխվել է կապույտի: Դոււ կարող ես լինել աշխարհի ամենալավ ու ամենախելացի բժիշկը, բայց մի փոքր մանրուքն անգամ զգալի թերությունն է, իսկ մենք ուշադրություն ենք դարձնում յուրաքանչյուր մանրուքի: 

Մենք ունենք զգալի առավելություններ նաև իմունոհիստոքիմիական ախտորոշումների դեպքում: Այդ ծառայություններն իրականացնող սարքավորումները որոշում են ուռուցքի ֆենոտիպը, օրինակ այն, թե չարորակ ուռուցքը որ տեսակին է պատկանում, ինչ ագրեսիվության, էտապի է և այլն: Այս ամենն իրականացվում է շուրջ 67 մարկերով, իսկ նման քանակությամբ մարկերների հավաքածու չունի Հայաստանի և ոչ մի այլ լաբարատորիա: 

- Կասեք, թե Ձեր կարծիքով մարդիկ ի՞նչ հաճախականությամբ պետք է դիմեն պրոֆիլակտիկ հետազոտությունների: 

-Մարդը պետք է հետևողական լինի բժշկին այցելելու հարցում, ով նրան պետք է ճիշտ ուղղություն տա: Ամենակարևորը ճիշտ նշանակված հետազոտությունն է և ոչ թե հետազոտությունն առհասարակ: 

Անցել են այն ժամանակները, երբ բժիշկները շատ կցանկանային, որ ունենային այսպիսի սարքավորումներ, որոնք ճշգրիտ կերպով հետազոտություններ են անցկացնում: Շատ կարևոր են նաև բժիշկների հետ ճիշտ հարաբերությունները: Մեր գործունեության հիմքում ի սկզբանե ընկած է որակը, որպեսզի յուրաքանչյուր բժիշկ և հիվանդ վստահ լինի որակի ապահովման առումով: Իսկ ինչ վերաբերում է հետազոտությունների մատչելիությանը, նշեմ, որ մեզ հետազոտությունների գնային քաղաքականությունը բավավան նորմալ է: Շատերը կարող են պնդել, որ պոլիկնինիկաներում ախտորոշումներն անվճար են արվում, խնդրեմ, բայց այնտեղ շատ հետազոտություններ չեն կատարվում, սահամանափակ են: 

Ընդհանրապես, մարդը պետք է հետևի իր առողջությանը և հիշի բժշկության ոսկե կանոնը` հիվանդությունը շատ ավելի հեշտ է կանխել, քան բուժել:


Հեղինակ՝ Նազենի Բաղդասարյան
Սկզբնաղբյուր՝ Doctors.am