Այս բացահայտումն առավել ակտուալ է քրոնիկ ցավ ունեցող հիվանդների համար, նշում է The Times of India պարբերականը: Հաստատվել է, որ երբ հիշողությունները կրկին ակտիվանում են, ապա ժամանակավորապես հասանելի է դառնում դրանց կոդավորման և նեյրոքիմիական մակարդակում փոփոխության ֆունկցիան: Գիտնականները փորձել են պարզել, թե արդյո՞ք նման բան տեղի է ունենում ցավային  զգացողության վերաբերյալ տեղեկատվության կոդավորման դեպքում:


Նրանք մկների թաթերի մեջ ներարկել են կապսաիցին: Այս միացությունը կարմիր պղպեղին տալիս է կծվություն և այրոց առաջացնելու հատկություն: Կենդանիների մոտ այն առաջացրել է արյոց ֆիզիկական վնսավածքի բացակայության դեպքում: Միացությունն առաջացրել է գերզգայունություն՝ ողնուղեղում սպիտակուց սինթեզելու միջոցով: Կապսաիցինի առաջին դեղաչափի ներարկումից երեք ժամ անց ներարկվել է երկրորդ չափաբաժինը սպիտակուցների սինթեզն արգելակող դեղի հետ միասին:
  
Պրեպարատի շնորհիվ գերզգայունությունը գրեթե վայրկենապես անհետացավ:  Առավելագույնը երկու ժամ հետո ցուցանիշները վերադարձան նորմայից 70% միավորին: Իսկ միայն պրեպարատի ներարկումը որևէ արդյունք չտվեց: Այրող միացման երկրորդ  ներարկումն անհրաժեշտ էր, որպեսզի նեյրոքիմիական համակարգը դառնար անկայուն և պրեպարատն ազդեցություն գործեր:

Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am

Նյութը՝ Meddaily.ru