Դետեկտիվ ֆիլմերում անդադար խոսում են մատնահետքերի մասին, իսկ իրականում, ի՞նչ գիտեք դրանց մասին դուք:
Մատնահետքերը ձևավորվում են էմբրիոնի զարգացման 2-րդ ամսում: Երեխայի զարգացման հետ մեկտեղ, ձեռքերի և ոտքերի մաշկի արտաքին շերտը` էպիդերմիսը և ներքինը սեղմում են իրենց միջև գտնվող մաշկային բջիջներին: Ստեղծվում է ուժեղ ճնշում,  որը ''ժայթքում է''` առաջացնելով այս մակերեսային նախշերը:
Սակայն արդյո՞ք մատնահետքերն օգտակար դեր ունեն: Իրականում՝ այո: Մատնահետքերը բարելավում են մեր շոշափելիքի զգայարանի աշխատանքը, բազմապատկելով մատների ծայրերին մաշկի վիբրացիաները: Իսկ վիբրացիաները խթանում են տեքստուրան շոշափելով հայտնաբերելու մեր ունակություն: Այլ կերպ ասած, թույլ են տալիս շոշոփելով զգալ նուրբ, շատ փոքր բաներ, ինչպիսին մազն է:
 
Եվ ահա ամենահետաքրքիր մասը.  հավանականությունը, որ երկու մարդ ունի նույն մատնահետքը, չափազանց փոքր է, սակայն գույություն ունի: Հակառակը պնդելը նույնն է ինչ պնդելը, որ վիճակախաղում հաղթելն  անհնար է, սակայն չէ՞ որ մարդիկ ամեն շաբաթ անում են դա:
Հավանականությունը, որ երկու մարդ կունենա միևնույն մաատնահետքը 1-64 միլիարդի է,  երկրի բնակչությունը 7 միլիարդ է, 7 միլիարդից յուրաքանչյուրն ունի 10 մատ, այսինքն սա հնարավոր է:
Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am
Սկզբնաղբյուր՝ Blog.zocdoc.com