Չնայած ԱՄՆ-ում ՍԻՀ  (Սրտի իշեմիկ հիվանդության) մահացության աստիճանաբար նվազմանը, վերջին 40 տարիների ընթացքում, 35-54 տարիքային խմբում այսպիսի միտում չի նկատվել, և ինչն առավել անհանգստացնող է, 1997-2002 թթ 35-44 տարիքային խմբում մահացությունը նույնիսկ աճել է: Սա կարող է բացատրվել ճարպակալման և շաքարային դիաբետի տարածվածության աճով, ինչը գերակշռում է ծխելու, զարկերակային հիպերտոնիայի և հիպերլիպիդեմիայի հանդեպ պայքարում տարած հաղթանակներին: Միևնույն ժամանակ Nurses' Health Study II հետազոտության արդյունքների բազայի վերլուծությունը ցույց տվեց, որ վեց դրական վարքային գործոնները կարող են կանխարգելել ՍԻՀ (Սրտի իշեմիկ հիվանդության) դեպքերի 73%-ը 20տ-ից բարձր տարիքի կանանց մոտ, ինչպես նաև շաքարային դիաբետի, արտերիալ հիպերտոնիայի, հիպերլիպիդեմիա դեպքերի 46%:
 
Օպտիմալ վարքային մոդելը ներառում է
 
1. Չծխելը
2. ՄԶՑ (մարմնի զանգվածի ցուցանիշ) պահպանումը ցածր մակարդակի
3. Ֆիզիկական ակտիվությունը` շաբաթական 2.5 ժամից ոչ պակաս
4. Հեռուստացույցի դիտումը` շաբաթական 7 ժամից ոչ ավել
5. Առողջ սննդակարգ
ինչպես նաև ալկոհոլի օգտագործումը օրական մեկ չափաբաժնից ոչ ավել. ՍԻՀ ռիսկի և ալկոհոլի ընդունման միջև ասոցիացիան ունի J-աձև կորի տեսք:
 
Հետազոտությունն անցկացվել է 88.940 կնոջ շրջանում, որոնք հետազոտության սկզբում` 1991թ. 27-44 տարեկան էին և չունեին սիրտ-անոթային հիվանդություններ կամ շաքարային դիաբետ: 67.347 կին չուներ նաև արտերիալ հիպերտոնիա և հիպերխոլեսթերինեմիա: Կենսակերպը գնահատվում էր հարցաթերթիկների միջոցով:
Հետազոտության 20 տարիների ընթացքում 456 կնոջ մոտ զարգացավ սրտամկանի ինֆարկտ, 2794-ի մոտ` շաքարային դիաբետ, ևս 16.978 կնոջ մոտ հայտնվեց արտերիալ հիպերտոնիա, իսկ 23.971 –ի` հիպերխոլեսթերինեմիա: Միջինում, սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ռիսկի գործոնների հայտնաբերման միջին տարիքը կազմում էր 46.8 տարի, իսկ ՍԻՀ ախտորոշման միջին տարիքը` 50.3: Հաշվարկների արդյունքում պարզվեց, որ եթե այս պոպուլյացիայի կանայք հետևեն առողջ ապրելակերպի բոլոր 6 գործոնների կատարմանը, հնարավոր կլիներ խուսափել շաքարային դիաբետի 92.9%, զարկերակային հիպերտոնիայի` 57.0% և հիպերխոլեսթերինեմիայի 40% դեպքերից: Նույնիսկ մեկ սրտանոթային ռիսկի գործոն ունեցող կանայք ընդամենը 4 օգտակար սովորություն ունենալու դեպքում ունեին ՍԻՀ ավելի ցածր ռիսկ կանանց համեմատությամբ, ովքեր այդպիսի սովորություններ բացարձակ չունեին:
 
Չնայած վերը նշված վարքային գործոններին, վաղուց հայտնի էին  և  համարվում էին թիրախ սիրտ-անոթային հիվանդությունների վտանգի նվազեցման համար ինչպես անհատական, այնպես էլ պոպուլյացիոն մակարդակով. հետազոտության հեղինակները նշում են, որ իրենց ստացած արդյունքները ևս մեկ անգամ ընդգծում են առողջ ապրելակերպի կարևորությունը երիտասարդ կանանց համար: Քիչ կարևոր չէ, որ առողջ կենսակերպը նվազեցնում էր սրտի պաթոլոգիայի զարգացման հավանականությունը այն կանանց մոտ,  որոնց մոտ արդեն ի հայտ էին եկել սիրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոններ (շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտոնիա, հիպերլիպիդեմիա):
 
 
 
 
Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am
Սկզբնաղբյուր՝ Medspecial.ru