Մարմնամարզությունը հատուկ ընտրված ֆիզիկական վարժությունների համակարգ է, որը նպաստում է մարդու ֆիզիկական համակողմանի զարգացմանը և առողջության ամրապնդմանը: Մարմնամարզության կանոնավոր պարապմունքները բարելավում են սիրտանոթային և շնչառական համակարգերի գործունեությունը, ամրացնում հենաշարժական ապարատնում նյութափոխանակությունը,կատարելագործում ֆիզիկական ծանրաբեռնվածություններին հարմարվելու մեխանիզմը:

Մարմնամարզությունը նպաստում Է մարդու ֆիզիկական համաչափ զարգացմանը, ձևավորում գեղեցիկ կեցվածք, ամրացնում մկանունքը՝ հատկապես ձեռքերի, ուսագոտու, որովայնի, զարգացնում է ճկունություն, կատարելագործում շարժումների համաձայնեցումը: Հենաշարժական համակարգի վրա ընտրողաբար ազդելու, ըստ ճիգերի մեծության, շարժումների ամպլիտուդի, տեմպի, կրկնության քանակի՝ վարժությունները չափավորելու հնարավորությունը, շնչառության հետ որոշակի զուգորդումները թույլ են տալիս ցանկացած տարիքի ու սեռի, տարբեր առողջության և ֆիզիկական պատրաստվածության մարդկանց զբաղվել մարմնամարզությամբ:

Չի կարելի պարապմունքներն սկսել առանց բժշկի հետ խորհրդակցելու, որոնց ընթացքում բժշկական մշտական հսկողությունը պարտադիր Է (հատկապես երեխաների և տարեցների համար):

Մարմնամարզությունը լինում Է ընդհանուր զարգացնող, սպորտային և կիրառական: Ընդհանուր զարգացնող մարմնամարզությունը լինում է հիմնականում հիգիենային, ռիթմային (աէրոբիկա), աթլետիկական, սպորտային մարմնամարզությունը՝ բուն մարզական, ակրոբատիկական, գեղարվեստական, կիրառական մարմնամարզությունը՝ արտադրական, մասնագիտակիրառական, ռազմակիրառական և բուժական:

Հիմնական մարմնամարզությունը բոլոր տարիքի մարդկանց զանգվածային ֆիզիկական դաստիարակության կարևորագույն միջոց է. կիրառվում են վազքը, ցատկերը, մագլցումները, նետումները և առարկաներով (գնդակ, ցատկապարան, փայտաձող), «դիմսւդրություններով» ճկունության, ձգման, թուլացման, որոշ մարզասարքերի վրա կաարվող վարժություններ և այլն:

Վաղ և նախադպրոցական տարիքի երեխաների մարմնամարզությունը նպաստում է նրանց ֆիզիկական ու հոգեկան զարգացմանը և ընդգրկվում է երեխայի օրվա ռեժիմում: Առողջությունն ամրապնդելու հետ այս պարապմունքները զարգացնում են նաև երեխաների հիմնական շարժումները. կրծքի երեխան սովորում է սողալ, ինքնուրույն նստել և ոտքի կանգնել, նախապատրաստվում Է ինքնուրույն քայլել: 1 տարեկանից բարձր երեխաները պարապմունքների շնորհիվ սովորում են քայլել, մագլցել, վազել, ցատկել, ձեռք են բերում շարժական մկանների լավագույն համաձայնեցում և գեղեցիկ կեցվածք, ինչպես նաև համարձակություն, վճռականություն, ընկերասիրության զգացում, խմբում գործելու հմտություն: Մարմնամարզությամբ կանոնավորապես զբաղվելիս զարգանում է ոչ միայն երեխաների շարժողական գործունեությունը, այլև նրա հետ կապված կենտրոնական նյարդային համակարգը, կատարելագործվում են սիրտանոթային, շնչառական, նյարդամկանային համակարգերը, բարելավվում է նյութափոխանակությունը:

Նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների պարապմունքների համալիրները պարունակում են ուսագոտու, փորի, մեջքի, ոտքերի մկանները ելման տարբեր դիրքերից (կանգնած, նստած, պառկած) ամրապնդելու ընդհանուր զարգացնող վարժություններ: Համալիրներում կան նաև հիմնական շարժողական ունակությունները (քայլք, վազք, թռիչքներ, մագլցում, առարկաների նետումներ ու որսումներ) զարգացնող և կատարելագործող, հավասարակշռության վարժություններ:

2 տարեկանից սկսած՝ երեխայի հետ հարկավոր է անցկացնել ճիշտ կեցվածք ձևավորող և ամրապնդող, 3-4 վարժություն պարունակող ամենօրյա առավոտյան մարմնամարզություն: Պարապելիս երեխաներին պետք է հագցնել թեթև, ազատ հագուստ: Դպրոցական տարիքի երեխաների մարմնամարզության պարապմունքները բնորոշվում են նրանց տարիքային զարգացման յուրահատկություններով: Չզարգացած ոսկրամկանային համակարգով և շարժումների անկայուն համաձայնեցվածությամբ 7-9 տարեկան երեխաներին խորհուրդ Է տրվում կատարել շարվելու և շարափոխվելու, փոքր ու մեծ գնդակներով, ակրոբատիկ. և պարային շարժումների տարրերով ճշգրիտ կեցվածք ձևավորող, հավասարակշռության վարժություններ, մագլցումներ, քայլք, վազք, թռիչքներ: Հանձնարարվում է կատարել բազմազան շարժումներով և դիրքերով հաճախակի փոփոխվող վարժություններ, առավելապես կիրառել խաղային մեթոդները:

 

10-14 տարեկան երեխայի օրգանիզմն արագ աճում է, սկսվում Է սեռ. հասունա- ցումը, շարժող, ունակություններն անհավասարաչափ են զարգանում, որի հետեւանքով շարժումների համաձայնեցումը երբեմն խանգարվում է: Դա կարելի է վերացնել համեմատաբար բարդ և դժվար մարմնամարզական վարժություններով: 5-րդ դասարանից սկսած՝ տղաներին հանձնարարվում Են մարզական գործիքների վրա կատարվող ուժային և տոկունության վարժություններ, պայքարի տարրեր, աղջիկներին՝ գեղարվեստական մարմնամարզության տարրեր:

15-17 տարեկանում հիմնականում ավարտվում է հենաշարժական ապարատի ձևավորումը: Պատանիների վարժությունները կատարելագործում են շարժողական ունակություններ, օգնում նախապատրաստվելու աշխատանքի: Հիմնական մարմնամարզությամբ զբաղվող աղջիկների համար հաշվի են առնում նաև ձևավորվող կանացի օրգանիզմի կենսաբանական հատկությունները:

Ավելի բարձր տարիքում մարմնամարզության պարապմունքները կանխարգելում են վաղաժամ ծերացումը՝ մկանների ապաճումը, հոդերի դժվարաշարժությունը, շարժական գործունեության վատթարացումը և այլն:

 

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am