Մարդու կենսագործունեության ընթացքում ատամները ենթարկվում են օրգանական և անօրգանական ներկանյութերի ազդեցությանը՝ համապատասխանաբար ենթարկվելով գունային փոփոխությունների: Այսօր մարդիկ մշտապես ձգտում են ներդաշնակության ու գեղեցկության, կարևորելով` ատամների գեղագիտական տեսքը` այդ թվում նաև գույնը:
Այդ նպատակին էլ ծառայում է ատամների սպիտակեցումը, որը կատարվում է տարբեր եղանակներով: Ստոմատոլոգ Մարգարիտա Գևորգյանը կներկայացնի ատամների ամենաանվտանգ` Philips Zoom White Speed սարքով սպիտակեցման համակարգը:  

Ի՞նչ է իրենից  ներկայացնում ատամների սպիտակեցումը Zoom համակարգով:

Ատամների Zoom սպիտակեցումը աշխարհում շատ տարածված և պահանջարկ ունեցող պրոցեդուրա է, որը թույլ է տալիս բավական կարճ ժամանակում սպիտակեցնել ատամները և ստացված արդյունքը պահպանել տարիների ընթացքում: Ատամների Zoom 4 սպիտակեցման ժամանակ օգտագործվում է հատուկ գել և Zoom սարքը, որը ակտիվացնում է գելի կազմի մեջ մտնող ջրածնի պերօքսիդը: Լամպը արձակում է սառը լույս, ինչը կանխում է ատամի հյուսվածքների տաքացումը պրոցեդուրայի ընթացքում:


Որո՞նք են այս մեթոդով ատամների սպիտակեցման առավելությունները:

Zoom 4 սարքով սպիակեցումը ունի մի շարք առավելություններ`

  • Պրոցեդուրան բացարձակ անցավ է և անվնաս է ատամի էմալի համար,
  • Թույլ է տալիս մինչև 8 երանգով սպիտակեցնել ատամները
  • Ճիշտ խնամքի դեպքում թույլ է տալիս մինչև 3 տարի պահպանել ստացված արդյունքը

Ինչո՞ւ է այս սպիտակեցումը համարվում ամենաանվտանգն աշխարհում:

Այս մեթոդով սպիտակեցումը անվտանգ է, քանի որ օգտագործվում է ջրածնի պերօքսիդի աննախադեպ ցածր կոնցենտրացիա` 25% (այլ նմանօրինակ սպիտակեցնող համակարգերում օգտագործվում է 30%-ից բարձր ջրածնի պերօքսիդ): Գելի կազմի մեջ, բացի ջրածնի պերօքսիդից, մտնում է նաև ամորֆ Կալցիումի ֆոսֆատ: Այս նյութը ջրածնի պերօքսիդի հետ թափանցում է էմալի խորը շերտեր և լցնում է այն դատարկ հատվածները, որոնք առաջանում են պիգմենտի հեռացումից հետո: Երբ սպիտակեցման պրոցեդուրան ավարտվում է և ջրածնի պերօքսիդը լվացվում է, ատամի մակերեսի pH դառնում է ավելի չեզոք, ինչը նպաստում է Կալցիումի ֆոսֆատի անցմանը ամորֆ վիճակից ավելի բյուրեղային վիճակի: Այսպիսով, շնորհիվ այս նյութի, սպիտակեցման պրոցեդուրային զուգահեռ կատարվում է նաև ատամների ռեմիներալիզացիա:

Քանի՞ պրոցեդուրա է անհրաժեշտ կատարել ատամների սպիտակեցման համար:

Նախ կատարվում է խորհրդատվություն՝ հասկանալու համար կան արդյոք պրոցեդուրան կատարելու ցուցումներ, տրվում են խնամքի ցուցումներ, եթե առկա են կարիոզ խոռոչներ կամ լորձաթաղանթր բորբոքումներ անհրաժեշտ է նախ շտկել այդ խնդիրները: Բուն պրոցեդուրան կատարվում է 1 այցով: Այցի տևողությունը 1-1,5 ժամ է:

Կան արդյո՞ք դեպքեր, երբ Zoom 4 սարքով սպիտակեցումը հակացուցված է:
 
Ինչպես ցանկացած միջամտություն` Zoom 4 սարքով սպիտակեցումը նույնպես ունի հակացուցումներ: Հակացուցված է՝

  • Հղիության և կրծքով կերակրման դեպքում
  • Մինչև 15 տ հասակը,
  • Ֆրոնտալ ատամների վրա մեծ պլոմբաների, շապիկների կամ կամրջաձև պրոթեզների առկայության,
  • Լորձաթաղանթի հիվանդությունների,
  • Օնկոլոգիական հիվանդությունների,
  • Էպիլեպսիայի դեպքում,
  • Որոշակի խումբ դեղորայքի օգտագործման դեպքում (օրալ հակաբեղմնավորիչներ, որոշ անտիբիոտիկներ և այլն):

Ինչպե՞ս պետք է խնամել ատամները սպիտակեցումից հետո:

Սպիտակեցումից հետո անհրաժեշտ է պահպանել այսպես կոչվող «սպիտակ դիետա» և հատկապես առաջին 24 ժամվա ընթացքում խուսափել գունավոր մթերքների գտագործումից: Նաև նշանակվում է հատուկ մածուկ ատամների ռեմիներալիզացիայի համար:

Ի՞նչ խորհուրդ կտաք մեր ընթերցողներին:

Գեղեցիկ, սպիտակ ատամները, անշուշտ, գեղեցիկ ժպիտի գրավականն են: Ուստի, եթե Ձեր ատամները դեղնավուն են, կամ ունեն մոխրագույն երանգ, և դուք չունեք հակացուցումներ, ապա այս պրոցեդուրան իդեալական տարբերակ է՝ Ձեր ժպիտը էլ ավելի գեղեցիկ դարձնելու համար:
 


Աղբյուր`Doctors.am
Հեղինակ`Մարիամ Սարգսյան
18 հունիս 2018