Շատ տղամարդկանց և կանանց համար ճաղատությունը լուրջ բարդույթների պատճառ է դառնում, բայց այսօր, բարեբախտաբար, դրան լուծում կա և այդ լուծումներից մեկը մազերի փոխպատվաստումն է: Մազերի փոխպատվաստման մասին խոսել ենք պլաստիկ վիրաբույժ Արտյոմ Իկիլիկյան հետ: 

Ի՞նչ է մազերի փախպատվաստումը:

Մազերի փոխպատվաստումը  կամ (տրանսպլանտացիան) համարվում է վիրաբուժական ճանապարհով գլխի մազերը վերականգնելու միակ արդյունավետ միջոցը:  Այն իրականացնելու համար առաջին հերթին անց է  կացվում ախտորոշիչ հետազոտություն, պարզելու մազաթափության պատճառը և տեսակը:

Իսկ սովորաբար ի՞նչն է մազաթափության ամենատարածված պատճառը:

Առհասարակ, ամենատարածված տեսակը, որը հանդիպում է 95% դեպքերում  տղամարդկանց  և կանանց 25% մոտ, դա անդրոգեն տիպի մազաթափությունն է, որի ախտաբանական մեխանիզմի հիմքում ընկած է ժառանգական նախատրամադրվածությունը: Այս հատկանիշը փոխանցվում է ժառանգական ճանապարհով և ի հայտ է գալիս դեռահասունացման տարիքից հետո: Այդ  շրջանում արական սեռի մոտ տեղի է ունենում ներզատիչ գեղձերի կողմից տեստաստերոն հորմոնի ակտիվ արտադրություն և ( alpha 5-ռեդուկտազա) ֆերմենտի ներգործության  արդյունքում, այդ հորմոնը վերածվում է դեհիդրոտեստաստերոն հորմոնի, այլ կերպ ասած անվանուվում է անդրոգեն հորմոն:Նույնը  կարող է լինել  կանանց մոտ, սակայն մազաթափությունը  շատ դեպքերում կարող է ի հատ գալ ավելի ուշ տարիքում,մենոպաուզաից հետո կամ հորմոնալ այլ պատճառների խանգարումների հետևանքով: Անդրոգեն հորմոնը` թիրախ է հանդիսանում  գլխի ճակատային,գագաթային մազարմատների համար և նրա մշտական ազդեցության հետևանքով, մազերը աստիճանաբար սկսում են թափվել և նոսրանալ,ի վերջո, դա հանգեցնում է  ճաղատության, մինչ դեռ ծոծրակի և քունքերի հատվածներում եղած մազերը մնում են անփոփոխ և չեն թափվում, քանի որ հորմոնի նկատմամբ այդ մազերի արմատները  ընկալիչներից զուրկ են,հետևաբար չեն ենթարկվում   վնասակար ազդեցությանը: 

Իսկ ինչպե՞ս է իրականացվում մազերի փոխպատվաստումը:

Վերոնշյալ մազաթափության կլինիկական պատկերը բնորոշվում է ճակատային և գագաթային մազածածկույթի բացակայությամբ կամ նոսրությամբ, միառժամանակ ծոծրակային և քունքային գոտիներում մազային խտությունը լինում է պահպանված:


Այս կարևոր հանգամանքը թույլ է տալիս  պլաստիկ վիրաբույժ մասնագետներին վերցնել մազարամատները այդ հատվածներից  և տեղադրել ճաղատ գլխամաշկի մեջ,հենց այստեղից է ծագել  մազերի տրանսպլանտացիա անվանումը (trans-տեղափոխում , plantation-տեղադրում):


Ծոծրակից և քունքային հատվածներից վերցրած մազարմատները՝ անկաղ տեղադրման տեղից, միևնույն կերպ  շարունակում են իրենց մազ արտադրելու հատկությունը: Սովորաբար փոխպատվաստումից հետո մազերի աճը  նկատելի է դառնում 3-6 ամիսերի ժամանակահատվածում, իսկ աճման պրոցեսը պահպանվում է ողջ կյանքի  ընթացքում: 

Ի՞նչ է նշանակում FUE մեթոդը:

Follicular Unit Extraction (մազարմատների անհատական տարհանում): Համեմատած դասական մեթոդի հետ՝ այս մեթոդն  ընդունված է համարել ոչ վիրահատական պրոցեդուրա "FUE" մեթոդի ժամանակ օգտագործվում է հատուկ գործիք, որին ամրացված է խողովականման ասեղ, որն էլ, պտտվելով  յուրաքանչյուր մազի շուրջ,  հատում է  մաշկը ասեղի չափով և դուրս է հանում մազն իր արմատով: 
 

Ո՞ր դեպքում է հակացուցված մազերի փոխպատվաստումը.

  • Սրտային հիվանդություների 
  • Շաքարային դիաբետի
  • Մաշկային և ինֆեկցիոն հիվանդություների
  • Ցավազրկող դեղերի նկատմամբ ալերգիայի դեպքում:

Փոխպատվաստումից հետո ե՞րբ կարելի է գնալ աշխատանքի:

Աշխատանքի կարելի է գնալ մազերի փոխպատվաստումից 7 օր հետո:

Որքա՞ն ժամանակ հետո կարելի է կրկնել մազերի փոխպատվաստումը:

Սովորաբար մեծ մակերեսի ճաղատության դեպքում խորհուրդ է տրվում երկու կամ երեք այցելություն՝ երեքշաբաթյա ընդմիջումներով: