ՄՌՏ-ի միջոցով հնարավոր է ստանալ ինֆորմացիա սրտամկանի ֆունկցիոնալ, մորֆոլոգիական պարամետրերի մասին, ինչպես նաև գնահատել սրտամկանի պերֆուզիայի աստիճանը: Սրտի  մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան օժտված է  լայն ախտորոշիչ  հնարավորություններով, այն է`

  • Սրտի փորոքների ֆունկցիոնալ և մորֆոլոգիական վերլուծություն,
-Սրտամկանի կծկողունակության ռեգիոնար խանգարումներ,
-Ֆրակցիայի որոշում, 
-Վոլյումետրիա,
  • Պերիկարդի հիվանդությունների ախտորոշում,
  • Սրտի փականների  հիվանդությունների ախտորոշում,
  • Սրտամկանի ճշգրիտ պատկերավորում,
  • Սրտի խոռոչներում ուռուցքային գոյացությունների, թրոմբների ախտորոշում,
  • Սրտի բնածին արատների վերիֆիկացիա,
  • Արիթմոգեն աջփորոքային դիսպլազիաների ախտորոշում,
  • Կարդիոմիոպաթիաների ախտորոշում,
  • Սրտամկանի ինֆարկտների ախտորոշում,
  • Աորտայի հիվանդությունների ախտորոշում:

Սրտի ՄՌՏ-ի միջոցով մանրակրկիտ ինֆորմացիա է տրամադրվում սրտի բոլոր հատվածների վերաբերյալ: Հիմնականւմ այն իրականացվում է  կոնտրաստային նյութի ներարկմամբ: Սրտի ՄՌՏ-ն իրականանում է ԷԿԳ սինխրոնիզացիայով: Սրտամկանի ֆունկցիայի ուսումնասիրման համար  ինֆորմացիա է ստացվում սրտի գործունեության տարբեր ցիկլերի ընթացքում: Դրա համար օգտագործվում են արագ գրադիենտային հաջորդականություններ` flash և true fisp: Սրտամկանի  CINE-պատկերներն (кино-мрт) օգտագործվում են սրտի պատերի ատիպիկ շարժումների, բարակացման, թրոմբների, ուռուցքների վիզուալիզացիայի համար:

Շատ հեղինակների կարծիքով, CINE-ՄՌՏ –ն հանդիսանում է ոսկե ստանդարտ  փորոքների, ինչպես նաև միոկարդի ծավալի ճիշտ քանական բնութագրի համար:
Այսպիսով. սրտի մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան հանդիսանում է գերժամանակակից և բարձր ինֆորմատիվությամբ օժտված մեթոդ, որը հնարավորություն է տալիս գնահատել սրտի կառուցվածքային և ֆունկցիոնալ պարամետրերը:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ.

Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան  մարդու  տարբեր անատոմիական հատվածների շերտավոր պատկերների ստացման ոչ ինվազիվ ախտորոշիչ մեթոդ է,  որի  հիմքում ընկած է մագնիսական ռեզոնանսի ֆիզիկական քվանտային ֆենոմենը:  Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան օգտագործում է կենսաբանական օբյեկտի կողմից էներգիայի կլանման և արտացոլման առանձնահատկությունները էլոկտրոմագնիսային սպեկտրի ռադիոհաճախային դիապազոնում:

​Տարածական բարձր թողունակությունը,

  • Միջհյուսվածքային ամենամեծ տարբերակման հնարավորությունը,
     
  • Իոնիզացնող ճառգայթման բացակայությունը,
  • Եռաչափ պատկերների արտածումը,
  • Կոնտրաստային նյութի ներարկման դեպքում բացասական էֆեկտների բացակայությունը:


ՄՌՏ-ի բացարձակ հակացուցումներն են`

  • Օրգանիզմում էլեկրտրոնային, մագնիսական կամ մեխանիկական կարդիոստիմուլյատորների առկայությունը,
  • Ֆերոմագնիսական կամ էլեկտրական պրոթեզները,
  • Մետաղական բեկորները,
  • Լսողական իմպլանտները:


ՄՌՏ-ի հարաբերական հակացուցումներն են` 

  • Հղիության առաջին եռամսյակը,
  • Նորածին երեխաները մինչև ամսական,
  • Կլաուստրաֆոբիան:
 

Մագնիսական դաշտի գլխավոր բնութագրերից մեկը դաշտի լարվածությունն է, որը չափվում է տեսլաներով: Որակյալ պատկերներ ստանալու համար դաշտի լարվածությունը պետք է լինի առնվազն 1 տեսլա:
Չնայած, որ սրտի առաջին ՄՌՏ հետազոտություններն իրականացվել են դեռևս անցյալ դարի 80-ականներին, այս մեթոդը սկսել է   բուռն զարգանալ բոլորովին վերջերս, կապված  արագ և գերարագ իմպուլսային հաջորդականությունների առաջացման հետ: Աշխարհում սրտի ՄՌՏ –ն այժմ ունի լայն կիրառում, սակայն մեր երկրում այս մեթոդի զարգացումը սկսվել է վերջերս: Հարկ է նշել, որ Հայաստանում սրտի առաջին ՄՌՏ հետազոտությունն իրականացվել է Կենսաբանական համակարգերի միջազգային ինստիտուտի բժշկա-ախտորոշիչ կենտրոնի (ԿՀՄԻ ԲԱԿ) կողմից բարձրադաշտ 1,5 տեսլա հզորությամբ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆի միջոցով: