Փորձագետները կատարել են ուսումնասիրություն և եկել անսպասելի եզրակացության. բժիշկները, և մասնավորապես՝ վիրաբույժները ամենավատ վարորդներն են, անընդհատ դառնում են ՃՏՊ-ի մասնակից, գրում է Contract Hire and Leasing-ը:  Այս մասին են խոսում ապահովագրական գրառումները: Բժիշկները գրեթե 100 անգամ ավելի շատ են դիմել ապահովագրական ընկերություններ՝ գրասենյակային աշխատողների համեմատ: 
 
Այսպես՝ վերջին հինգ տարիների ընթացքում 1000 վիրաբույժներից 361-ը դիմել են ապահովագրական ընկերություն՝ 3,5 գրասենյակային աշխատողի համեմատ: Իրականում վատ վարորդներ են ցանկացած մակարդակի բուժաշխատող՝ շրջանային հիվանդանոցների բուժքույրերը, թաղային բուժքույրները, առողջապահական ոլորտի աշխատակցուհիները, հիվանդանոցների խորհրդատուները: Թերևս պատճառը սթրեսի և հոգնածության մեջ է: 
 
Գաղտնիք չէ, որ բուժաշխատողները ստիպված են մշտապես պատասխանատու լինել ուրիշների կյանքի համար: Եվ դա էլ ճանապարհներին թույլ տրված սխալների պատճառն է: Սովորական գրասենյակային աշխատողներն իրենց հերթին ամենահազվադեպն են սխալներ թույլ տալիս: Խնդիրներ չեն առաջացնում նաև զվարճանքի ոլորտի աշխատողները: Եզրակացությունները ստացվել են ըստ ապահովագրական ընկերություններ տրամադրած մի քանի միլիոն տվյալների:
 
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ Meddaily.ru