Connect Early Intervention Center զարգացման կենտրոնի հիմնադիր տնօրենն է Լիլիթ Մազմանյանը։
Նա արդեն 20 տարի  շարունակ աշխատում է երեխաների զարգացման, վաղ միջամտության և կիրառական վարքային վերլուծության ոլորտում(ABA)՝ ստեղծելով աջակցման անվտանգ միջավայր ընտանիքների համար։ Լիլիթը Մազմանյանը աշխատում է  տարբեր զարգացման խնդիրներ ունեցող երեխաների հետ, ինչպիսիք են՝ աուտիզմի սպեկտորի խանգարում(ԱՍԽ), ուշադրության պակասի  և գերակտիվության համախտանիշ(ՈՒՊԳՀ), հոգեխոսքային զարգացման հապաղում (ՀԶՀ), կակազություն, տարիքային վախեր, ադապտացիոն դժվարություններ և այլ զարգացման խնդիրներ։

Լիլիթը ստացել է կրթություն մի շարք միջազգային հաստատություններում՝

Haigazian University (Լիբանան) — Ընդհանուր հոգեբանություն
New Port University (ԱՄՆ) — ընդհանուր հոգեբանություն 
Walden University (ԱՄՆ) — Առողջապահական հոգեբանություն
Երևանի Պետական Համալսարան — Փիլոսոփայություն և հոգեբանություն
Capella University (ԱՄՆ) — Վարքային վերլուծության մագիստրոսական ծրագիր (MSc in ABA)

Նրա աշխատանքային ուղին սկսվել է դեռ 2008 թվականին։

2008–2018 — աշխատել է «ԱրԲԵՍ» մանկական  և դեռահասների վերականգնողական կենտրոնում
2017–2023 — իրականացրել է անհատական գործունեություն՝ վարքային և խաղային թերապիայի և ծնողական խորհրդատվության շրջանակներում 
2023-ից մինչ օրս — «Connect Early Intervention Center» մանկական զարգացման հոգեբան, վարքային վերլուծաբան, հիմնադիր տնօրեն։
2025 թվականին դարձել է միջազգային վարքային վերլուծաբան (QBA)։

Տարիներ շարունակ նաև պարբերաբար իրականացնում է ծնողների վերապատրաստում, մասնագետների սուպերվիզիա։ Դպրոցներում, մանկապարտեզներում և պետական կառույցներում կատարում է վերապատրաստում, որն օգնում է հասկանալ, վերահսկել և արդյունավետորեն աջակցել զարգացման տարբեր խնդիրներ ունեցող  երեխաներին տարբեր միջավայրերում: