Սույն թվականի ապրիլի 1-ին մեկնարկեց Doctors.am կայքի ''Շնչող պատեր'' նախագիծը՝ 60 լիտր ներկ, 30 վրձին, բազմաթիվ երիտասարդ նկարիչներ և մի քանի տասնյակ քառակուսի մետր գորշ հիվանդանոցային պատեր, որոնք արդեն շնչում են ու չեն ճնշում:
Կազմակերպիչները և նախապես կազմավորված ստեղծագործական խումբն ամեն կիրակի այցելում էին Երևան քաղաքի հիվանդանոցների , պոլիկլինիկաների մանկական բաժանմունքներ ՝ նախապես ընտրված մուլտիպլիկացիոն հերոսների էսքիզներով, հիվանդանոցային պատերը վերածելով մանկության գունեղ հեքիաթի:
Նախագծի բազմաթիվ երիտասարդ նկարիչներ ամեն կիրակի մոտ 8 ժամ ջանասիրաբար աշխատելով, հիվանդանոցային պատերին գույն ու շունչ հաղորդեցին, ում հայտնում ենք հատուկ շնորհակալություն անձնվեր գործի համար:
- Ակցիայի մասին ինձ տեղեկացրեց ընկերներիցս մեկը, ով նույնպես մասնակցել է ''Շնչող պատեր'' բարեգործական նախագծին: Մեծ սիրով համաձայնեցի : Ուրախ եմ, որ այս նախագծի շնորհիվ ես կարողանում եմ բարի գործ անել երեխաների համար:
Թիմում տիրում է հիանալի մթնոլորտ , և ես մեծ հաճույք եմ ստանում ` շփվելով նախագծի անդամներից յուրաքանչյուրի հետ: Եվ միանշանակ համոզված եմ, որ երեխաները գնահատում են մեր կատարած աշխատանքները: Սիրով կշարունակեմ մասնակցել այս բարեգործական նախագծին այնքան ժամանակ , քանի դեռ կլինեն մռայլ պատեր ունեցող մանկական պոլիկլինիկաներ և հիվանդանոցներ,- ասում է նախագծի մասնակից ՝նկարչուհի Մարիամ Սահակյանը:
Այսօր արդեն նկարազարդվել են տասը մանկական բաժանմունքների պատեր հետևյալ կլինիկաներում՝ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, Արաբկիր բժշկական կենտրոն, “Նոր Արեշ”, 22-րդ, 18 -րդ , 19-րդ ,13-րդ ,12-րդ , 17-րդ պոլիկլինիկաներ և« Արմենակ և Աննա Թադեոսյանների» ԲԿ:
Շնչող պատեր» նախագծի ստեղծագործական խմբի համար լավագույն գնահատականը հիվանդանոցներում բուժում ստացող մանուկների փայլող աչուկներն են և բարձր տրամադրությանը :