Ծանոթացեք «Բժշկության առաջնորդություն» ծրագրի դասախոս Տաթևիկ Հովակիմյանի
հետ:

Ի սկզբանե պլանավորվել էր, որ սրտաբան, «Նորք-Մարաշ» ԲԿ-ի առիթմոլոգիայի
ծառայության ղեկավար Տաթևիկ Հովակիմյանը պետք է լիներ մեր դասախոսներից մեկը,
բայց ծանոթանալով ծրագրի բովանդակությանը նա որոշեց, որ բացի դրանից, նա կլինի
նաև մեր մասնակիցների շարքում:

«Շատ կարևոր է յուրաքանչյուր մարդու համար, անկախ մասնագիտությունից,
ծանոթանա նմանատիպ թեմաների հետ, որովհետև դրանք մտահորիզոն ընդլայնող
ազդեցություն ունի: Բացի դրանից շատ կարևորում եմ ծանոթությունները,
համագործակցությունները, իսկ դասախոսական կազմը իսկապես գրավիչ էր այդ
առումով: Իսկ առաջնորդությունը ուսումնասիրելը կարևոր է հատկապես այն ժամանակ,
եթե ցանկանում ես փոփոխություններ բերել:

Ծրագիրը ինձ տվեց հմտություններ՝ հետազոտություններ անելու, համակարգերում
(ադմինիստրատիվ, ֆիննասկան) կողմնորոշվելու, և իհարկե հնարավորություն տվեց
ծանոթանալ հրաշալի մարդկանց հետ:

Իսկ որպես դասախոս…
Բժիշկները, առհասարակ առողջապահական ոլորտի մասնագետները, շատ
կենտրոնացած են նեղ մասնագիտության վրա, իսկ այսօրվա աշխարհը շատ ավելի
տարբեր մարտահրավերներ ունի: Միայն լավ մասնագետ լինելը բավարար չէ: Ես փորձում
եմ կիսվել այնպիսի հմտություններով, որոնք կօգնեն տարբեր տեսանկյուններից
դիտարկել բժշկությանը, առողջապահությանը: Այդպես մենք իսկապես կհասնենք մեր
ցանկալի արդյունքին»:

Ի դեպ Տաթևիկ Հովակիմյանը Առաջնորդության զարգացման և ինովացիաների
ակադեմիայի շրջանավարտների ակումբի նախագահն է: