Փենսիլվանիայի համալսարանի գիտնականների նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ասեղնաբուժությունը կարող է նվազեցնել հոգնածության, անհանգստության և դեպրեսիայի զգացողությունը կրծքագեղձի քաղցկեղի վաղ փուլերում գտնվող հիվանդների մոտ, հաղորդում է Prothom-alo-ն: Արդյունքի կարելի է հասնել ընդամենը ութ շաբաթում: Կրծքագեղձի քաղցկեղով հիվանդները վաղ շրջանում ունենում են հոդացավեր, որոնք կապված են արոմատազա ֆերմենտի ինհիբիտորների կիրառման հետ: «Հիվանդներն ունենում են ցավ, հոգնածության,  անհանգստության և դեպրեսիայի զգացողություն: Մեր միջոցը կարող է ազդել միանգամից մի քանի ախտանիշների վրա»,- ասում է հետազոտող, պրոֆեսոր Ջուն Մաոն:
 
Գիտնականները սեփական հետազոտության մեջ գնահատել են էլէկտրաասեղնաբուժության կարճատև ազդեցությունը և անվտանգությունը: Էլեկտրաասեղնաբուժությունը մի մեթոդ է, որի դեպքում ասեղնաբուժության կետերը խթանվում են ոչ թե ասեղներով, այլ թույլ էլեկտրական իմպուլսներով: Ութ շաբաթվա ընթացքում երկու խումբ հիվանդներ անցել են ասեղնաբուժության կուրս: Առաջին խմբի վրա ազդել են էլեկտրաասեղնաբուժության միջոցով, իսկ երկրորդի վրա՝ պլացեբո-ասեղնաբուժության միջոցով: 
 
Էլեկտրաասեղնաբուժություն ստացած խմբում արդեն ութերորդ շաբաթվա ընթացքում բավականին նվազել էր հոգնածության զգացողությունը: Արդյունքը պահպանվել էր նաև տասերկուերորդ շաբաթում: Տասերկուերորդ շաբաթում այդ խմբի ներկայացուցիչները նշել են նաև անհանգստության զգացողության թուլացման մասին: Իսկ դեպրեսիայի մակարդակը նվազել էր երկու խմբերում: «Մենք հայտնաբերել ենք, որ ասեղնաբուժությունը նվազեցնում է անցանկալի ախտանիշները, ընդ որում, արդյունքը պահպանվում է բուժումից հետո չորս շաբաթվա ընթացքում»,- նշել է Ջուն Մաոն:
 
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ newseek.org