Շատ-շատերի մոտ հատկապես գարնանը սկսում է թեփոտել դեմքը: Ոմանց մոտ դեմքի առանձին հատվածն է թեփոտում, ոմանց մոտ` ամբողջ դեմքը: Դեմքի թեփոտման պատճառները կարող են տարբեր լինել: Դեմքի ոչ ճիշտ խնամքը, բնակարանների ձմեռվա ջեռուցումը, գարնան արևը նպաստում են դեմքի մաշկի չորացմանը, որի հետևանքով էլ այն սկսում է թեփոտել: Այս դեպքերում գոնե ժամանակավորապես պետք է հրաժարվել օճառով ու նույնիսկ ջրով լվացվելուց: Պետք է օգտագործել կոսմետիկական յուղեր ու կոսմետիկական կաթ: Դրա համար ձմռանը նախապես պետք է օգտագործել սնուցող դիմակներ ու քսուքներ:
 
Գիշերը քնելուց առաջ անպայման պետք է օգտագործել կրեմներ չոր ու զգայուն մաշկի համար: Եթե թեփոտում է մաշկի շրթունքների մոտ գտնվող հատվածը, ապա հնարավոր է՝ պարզապես ալերգիայի արտահայտություն է այս կամ այն կոսմետիկ միջոցներից: Այդ դեպքում պետք է դիմել մասնագետի և ընդունել համապատասխան դեղամիջոցներ:
 
Դեմքի թեփոտման պատճառ կարող է հանդիսանալ նաև վիտամինների պակասը: Պետք է հաշվի առնել, որ օրգանիզմը պետք է ստանա բոլոր խմբի վիտամիններից անհրաժեշտ քանակությամբ: Վերջինիս պատճառով, դեմքը թեփոտելու դեպքում, մասնագետի հետ խորհրդակցելուց հետո կարելի է նաև անցկացնել տեղային բուժում:


Ամսագիր "Ֆարմացեվտ պրակտիկ"