Հրաժարվենք մի շարք վնասակար սովորություններից, որոնք կնճիռների աոաջացման պատճառ են դառնում:   
       
- Հետևեք ձեր դիմախաղին. ծիծաղելիս աշխատեք չկնճռոտել քիթը,և աչքերը չկկոցել, առանց ակնոցի մի նայեք արևին:       
       
- Կոսմետիկ միջոցները քսելու ժամանակ մաշկը մի ձգեք: Մատների բարձիկների նուրբ հպումով քսուքը մերսեք ներքևից վերև: Քնեք առնվազն 7 ժամ, քանի որ քնած ժամանակ մաշկի բջիջները սկսում են ակտիվորեն վերականգնվել:   
       
- Օրվա ընթացքում խմեք միմիայն չգազավորված հանքային ջուր, հյութեր. օրվա մեջ հարկավոր է խմել առնվազն 6 բաժակ հեղուկ՝ մաշկի նորմալ ջրային հավասարակշռությունը պահպանելու համար:       
       
- Կնճիռները կանխարգելելու շատ արդյունավետ միջոց է դեմքի մերսումը: Այն պետք է անցկացնել կուրսերով՝ տարին 2 անգամ 10-15 սեանսով: Այդ կուրսերի միջև ընկած ժամանակահատվածում ամիսը մեկ ցանկալի է մերսման կարճատև սեանսներ անցկացնել՝ որպես կանխարգելման միջոց:   
       
- Մի՛ մոռացեք ժամանակ առ ժամանակ դեմքին դիմակներ դնելու, հարկ եղած դեպքում՝ տարբեր շիճուկներ և քսուքներ օգտագործելու մասին: Դրանք զգալիորեն կդանդաղեցնեն մաշկի ծերանալը:   
       
- Հատկապես 30 տարեկանից հետո պարբերաբար այցելեք գեղեցկության սրահներ: Մասնագետի կողմից արված պրոցեդուրաները Ձեր մաշկի վրա միայն բարերար  ազդեցություն կթողնեն:   
       
Այժմ Ձեզ նայեք հայելու մեջ: Անզեն աչքով անգամ կտեսնեք, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել ձեր դեմքի վրա. մաշկը վարդագունել է՝ ասես ձեռք բերելով թափանցիկություն և փայլել: ճիշտ ժամանակն է ցերեկային թեթև, խոնավացնող քսուքով այն սնուցելու: Քսուքը պաշտպանիչ շերտ է ստեղծում, ինչն էլ  ողջ օրվա ընթացքում պահպանում է մաշկի խոնավությունը: Ուստի այժմ Ձեր մաշկին սարսափելի չեն ոչ սառը քամին, ոչ արևը և ոչ էլ գրասենյակի օդափոխիչը:

 

 

Աղբյուրը` doctors.am