Այսօր հրապարակվեց ՀՀ առողջապահության նախարարության «Կոչումով բժիշկ» նախագծի հերթական թողարկումը` նվիրված Անանիկյանների բժշկական ընտանիքին։  Նախագծի միջոցով  հանրության դատին են ներկայացվում Հայաստանում և նրա սահմաններից դուրս բնակվող հայ բժիշկների   ամենօրյա բարդ, հարգանքի արժանի աշխատանքը:

Մինչ այդ ներկայացվել էին Ֆանարջյանների և Սարուխանյանների բժշկական գերդաստանները։  ՀՀ Գիտությունների վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Պավել Անանիկյանը մտավորականների` բժիշկների, նկարիչների, գրողների մի քանի սերունդների արժանի հետնորդն է:

Նախագծի՝ տեքստային ամբողջական տարբերակին և տեսանյութին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝

https://www.youtube.com/watch?v=jnVpyODQFIo

http://www.moh.am/?section=static_pages/index&id=679&subID=652