Մ Ր Ց ՈՒ Յ Թ Ի  Հ Ր Ա Վ Ե Ր
ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԱՍՏԻՔԻ

«Աջափնյակ» բժշկական կենտրոնը հայտարարում է վիրաբուժական բաժանմունքի ղեկավարի թափուր հաստիքի համար մրցույթ։

Նկարագրություն.

«Աջափնյակ» բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքն ունի նորագույն և ժամանակակից հագեցվածության անհատական պալատներ սանհանգույցով և լողաբաղնիքով, որտեղ հիվանդներին տրամադրվում է սնունդ և մեկագամյա հիգիենայի պարագաներ։

Բաժանմունքում աշխատում են ընդհանուր վիրաբույժներ, ուրոլոգներ, գինեկոլոգեր, անոթային, պլաստիկ, դիմածնոտայինև էնդոսկոպիկ վիրաբույժներ, քիթ-կոկորդ-ականջաբաններ, միկրովիրաբույժներ, վնասվածքաբաններ, որոնց գերակշռող մասը հանդիսանում են հիմնական հաստիքով բարձր որակավորման մասնագետներ։

Կենտրոնը սպասարկում է պոլիկլինիկական շահառուներին, վճարովի հիանդներին,
ապահովագրված և սոց.փաթեթով պացիենտներ։ Վիրահատարանները հագեցած են էնդոսկոպիկ սարքավորումներով , ռենտգեն, ուլտրաձայնային սարքով, ժամանակակից անզգայացման սարքերով։ Հետվիրահատական սրահը հագեցած է բոլոր տեսակի գերժամանակակից սարքերով և ունի 4 հետվիրահատական մահճակալ։

ՊԱՀԱՆՋՆԵՐ.

Կլինիկական և ակադեմիական ժամանակից կազմակերպչական և վիրահատական/վիրաբուժական փորձի առկայութունը պարտադիր է։ 
Ղեկավարը պետք է ունենա բարի համբավ և լինի ճանաչված և փորձառու վիրաբույժ, ունենա օտար լեզուների (առնվազն անգլերեն և ռուսերեն) իմացություն։ 
Եթե մասնագետը հանդիսանում է ընդհանուր վիրաբույժ, էնդոսկոպիկ միջամտությունների և վիրահատությունների ունակությունները հանդասանում են խիստ ցանկալի։
•    Տարիքային շեմ՝ մինչև 60 տարեկան
•    Համակարգչային գիտելիքների և նրանց կիրառումը պարտադիր է
•    Վարձատվություն՝ ֆիքսված բարձր և հավելավճարներ

Հայտատուները պետք է ներկայացնեն իրենց ինքնակենսագրությունը հետևյալ էլ.փոստով՝ [email protected]

Հաջորդ փուլով ընտրված մասնագետները հրավիրվում են հարցազրույցի
հիմնադիր տնօրենի հետ։ 

Հարցերի դեպքում զանգահարել՝ 033-38-00-44 հեռախոսահամարով: