Հավելյալ քաշը և գոտկատեղի մեծ շրջագիծը կապված են կանանց մոտ լսողության կորստի մեծ ռիսկի հետ:

Այդ մասին են վկայում Բրիգամի կանանց հիվանդանոցի և Հարվարդի բժշկական  համալսարանի աշխատակիցների կողմից կատարված վերջին հետազոտությունների արդյունքները:

Գիտնականները համեմատել են թվով 68 421 կանանց մարմնի զանգվածի ինդեքսի, ֆիզիկական ակտիվության տվյալները  և լսողության թուլացման վերաբերյալ բողոքները: Վելուծությունը ցույց է տվել, որ 30-34 մարմնի զանգվածի ինդեքս (ՄԶԻ) ունեցող կանանց մոտ (1-ին աստիճանի ճարպակալում) լսողության թուլացման ռիսկը 7% -ով ավել է, քան 25 ՄԶԻ-ից պակաս ունեցող կանանց մոտ:  40 և ավելի ՄԶԻ ունեղողների մոտ (3-րդ աստիճանի ճարպակալում) այդ ռիսկը մեծանում է՝ հասնելով մինչև 25%-ի:  Գոտկատեղի շրջագծի հաշվարկից ելնելով պարզվել է,  որ գոտկատեղի 80-88 սմ շրջագիծ ունեցող կանանց մոտ լսողության կորստի հարաբերական ռիսկը կազմել է 11%, իսկ 88 սմ-ից բարձր ցուցանիշի դեպքում՝ 27%, եթե համեմատենք գոտկատեղի մինչև 71 սմ շրջագիծ ունեցող կանանց հետ:

Պարզվել է նաև, որ ֆիզիկական ակտիվությունն օգնում է տարեց հասակում նվազեցնել լսողության խափանման ռիսկը 17%-ով: Հավելյալ քաշը և գոտկատեղի մեծ շրջագիծը կապված են կանանց մոտ լսողության կորստի մեծ ռիսկի հետ:

 Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am 

 Նյութը՝ medportal.ru