Գաղտնիք չէ, որ քունը մարդու առողջ կենսագործունեության կարեւորագույն բաղադրիչներից է, բայց արդյոք բոլո՞րն են պահպանում քնի ռեժիմը: Իսկ երբեմն  էլ անքնությունը գալիս է մեր կամքից անկախ...

Պետք է հասկանալ, որ երկարատեւ չքնելը հղի է մի շարք առողջական խնդիրներով: Մասնավորապես, անքուն անցկացրած 2-3 գիշերից հետո մարդու մոտ սկսվում են հոգեկան լուրջ շեղումներ՝ հալյուցինացիաներ, վարքագծի խախտումներ, հիշողության եւ ուշադրության փոփոխություններ: Առաջանում են նաեւ ֆիզիկական խնդիրները՝ բարձրանում է ճնշումն ու շաքարի մակարդակը, հորմոններն ակտիվանում են, ներքին օրգանները սթրեսի են ենթարկվում առանց հանգիստ գործելու արդյունքում: 

Նորմայից քիչ քնելու պարագայում Ձեր մարմինն անընդհատ գերհոգնածություն է զգում, նկատվում է տրամադրության անկում, Դուք ջղագրգիռ եք դառնում: Բացի այդ, քիչ քնելու արդյունքում նկատվում է ախորժակի բարձրացում՝ հատկապես շաքարի նկատմամբ, ինչը կարող է հանգեցնել գիրության:

Ուղեղի լավագույն աշխատանքի համար մարդը պետք է գիշերը 7-8 ժամ քնի: Չափից դուրս շատ կամ քիչ քունը կարող են հավասարապես վնասակար ազդեցություն ունենալ ուղեղի աշխատանքի վրա: 

Անքնությունը հաղթահարելու համար պետք է խուսափել՝

  • Համակարգչի, սմարթֆոնի, պլանշետի լույսից
  • Էլեկտրոնային սարքերը անկողին տանելուց
  • Ուշ երեկոյան ալկոհոլ եւ սուրճ խմելուց