Կիտրոնի մասին սովորաբար հիշում ենք մրսածության ժամանակ, իրականում այն կարելի է մտցնել ամենօրյա սննդակարգ նաեւ ավելորդ կիլոգրամներից ազատվելու նկատառումներով: Եթե անգամ չեք ուզում կիտրոնի դիետայի հետեւել, սովորություն դարձրեք օրական գոնե մեկ բաժակ կիտրոնաջուր խմելը, որի օգտակարության մասին արդեն խոսել ենք:

Այս դիետան խորհուրդ չի տրվում երկար կիրառել, քանի որ շատ կիտրոն օգտագործելը կարող է իսկական փորձություն լինել ստամոքսի համար: Եթե ունեք բարձր թթվայնության խնդիր, առհասարակ հրաժարվեք այս դիետայից, նաեւ՝ ցիտրուսներից ալերգիայի դեպքում:
Իսկ եթե Ձեզ հաջողվի, այնուամենայնիվ, հետեւել կիտրոնի դիետային, Դուք օրգանիզմը ոչ միայն կազատեք ավելորդ կիլոգրամներից, այլեւ կհարստացնեք այն C վիտամինով:
Եվ, այսպես խորհուրդ ենք տալիս նախ կիրառել կիտրոնով բեռնաթափման 3 օրերը: Եթե զգաք բարելավում, անցեք ավելի խիստ դիետային:

Առաջին օր. Մեկ բաժակ կիտրոնաջուր, մրգեր, անյուղ կեֆիր:
Երկրորդ օր. վարսակի փաթիլներ՝ խնձորով, նոր քամած կիտրոնի հյութ, անյուղ յոգուրտ:
Երրորդ օր. խորոված խնձորներ, կիտրոնաջուր:

Կիտրոնի դիետա, տարբերակ 2

Առաջին օր. մեկ բաժակ ջուր՝ մեկ կիտրոնի հյութով:

Երկրորդ օր. երկու բաժակ ջուր՝ երկու կիտրոնի հյութով:

Երրորդ օր. երեք բաժակ ջուր՝ երեք կիտրոնի հյութով:

Չորրորդ օր. չորս բաժակ ջուր՝ չորս կիտրոնի հյութով:

Հինգերորդ օր. հինգ բաժակ ջուր՝ հինգ կիտրոնի հյութով:

Վեցերորդ օր. վեց բաժակ ջուր՝ վեց կիտրոնի հյութով:

Յոթերորդ օր. երեք լիտր ջուր՝ երեք կիտրոնի հյութով, եւ մեկ ճաշի գդալ մեղր:

Երկրորդ տարբերակով դիետայի ժամանակ կերեք այն, ինչ ուտում եք սովորաբար՝ բացառելով միայն քաղցրեղենը, մակարոնեղենը, յուղալի մթերքները: Կիտրոնաջրի առաջին բաժակը խմեք առավոտյան սոված ժամանակ, մնացածը՝ օրվա ընթացքում:

Լավ է այս դիետան 1-2  շաբաթից ավել չպահել, իսկ արդյունավետությունը կախված է Ձեր զսպվածությունից մնացած մթերքների օգտագործման հարցում :

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am

Կալորիականության հաշվիչը կօգնի պարզել` որքան կալորիա եք ընդունել օրվա ընթացքում: