Խաղալիքը ծագել է մարդկության պատմության ընթացքում, որպես երեխային կյանքին նախապատրաստելու համար:

Խաղալիքը առարկա է, որը ծառայում է երեխայի համար որպես հաճելի ժամանցի միջոց, բայց միաժամանակ նպաստում է երեխայի հոգեկանի զարգացմանը:

 

Դեռևս նորածնության շրժանում  երեխային խաղացնում են տարբեր ձայներ հանող խաղալիքներով, որոնք ազդում են նորածնի վարքի վրա: Երբ այդ խաղալիքը կախում են երեխայի օրորոցից նա անընդհատ դիտում է այն, դրանով վարժեցվում է երեխայի ընկալման պրոցեսը, տեղի է ունենում ձայնի և գույնի տպավորության նկատմամբ կողմնորոշում և նախապատվություն:

 

Խաղալիքով երեխան սովորում է հարաբերել և տարբերակել ձևը, չափը, գույնը:  Խաղալիք-ամանեղեն, խաղալիք-կահույք, խաղալիք- մեքենա և այլ նմանատիպ խաղալիքներով խաղալիս երեխան յուրացնում է առարկաների ֆունկցիոնալ նշանակությունը:

Խաղալիքների միջոցով երեխաները ձեռք են բերում  ընդհանուր որակներ:

Երեխաները բացի իրենց համար հատուկ պատրաստված խաղալիքներից խաղում են անև կենցաղային առարկաներով, դրանք դարձնելով խաղալիքներ և դրանով նրանք հնարավորություն են ունենում յուրացնելու փոխարինվող առարկաների ֆունկցիաները: 

 


Խաղալիքների մեջ հատուկ տեղ են գրավում տիկնիկները, կենդանիների նախատիպով փափուկ խաղալիքները, մեքենաները և այլն:

Արդիական են նաև համակարգչային խաղերը:

 

Սկզբնական շրջանում երեխան տիկնիկի հետ կատարում է նույն այն գործողությունները, ինչ մայրը կատարել է իր հետ, այսինքն ընդօրինակման գործողություններ է կատարում` ընդօրինակում է մեծահասակին: Հետագայում մեծահասակկը երեխային առաջարկում է խաղալիք- գազանիկներ, որպես զգացմունքային շփման օբյեկտ: Երեխան սովորում է հոգ տանել խաղալիքի նկատմամբ:

Երեխայի բարոյական և զգացմունքային  զարգացման մեջ տիկնիկն ունի մեծ նշանակություն: Ելնելով երեխայի կամքից ու երևակայությունից տիկնիկն իրեն պահում է այնպես ինչպես նպատակահարմար է նրա փոքրիկ տիրոջը: երեխան իր տիկնիկի հետ ապրում է սեփական և ուրիշի բարոյական և զգացմունքային կյանքը: Տիկնիկը իդեալական ընկեր է, որն ամեն ինչ հասկանում է, խելոք է, լսող, երբեք չի դժգոհում:

 

Յուրաքանչյուր երեխայի մոտ իր տիկնիկի, գազանիկի կամ մեկ այլ խաղալիքի  հետ հաստատվում է յուրահատուկ հարաբերություններ: Ապացուցված է, որ րեխաները սիրում և նախընտրում են խաղալ փափուկ և նուրբ խաղալիքներով, որովհետև նմանատիպ խաղալիքները առաջացնում են դրական զգացմունքներ:

 

Պարզվել, որ մարմնի մասերի փոխհարաբերությունները երեխաների մոտ առաջացնում են որոշակի զգացմունքային վիճակ, օրինակ տիկնիկի դեմքի օվալությունը, գազանիկի դնչիկը, փոքրիկ քթիկը, մեծ աչքերը երեխաների մոտ առաջացնում են նուրբ զգացմունքների հոսք:

Այն տիկնիկները որոնք նման են մեծահասկաներին (barby) խաղի մեջ տարբեր նշանակություն ունեն:

 

Հիմնականում խաղալիքները անուններով են կնքվում երեխաների կողմից, այն անուններով որոնք հոգեհարազատ են երեխաներին:

Տգեղ տիկնիկները խաղի ընթացքում հանդես են գալիս բացասական դերերով: 

 


Անհրաժեշտ է նշել նաև բացասական խաղալիքների և նարնց ազդեցություների մասին, որոնք երեխաների մոտ կարող են առաջ բրել որոշակի սադիստական հակումներ:

Տղաներին փոքր տարիքում հետաքրքրում են հիմնականում տարբեր տեսակի մեքենաները, զենքերը: 3 տարեկան երեխան իր նոր խաղալիքն անմիջապես ուզում է կոտրել, որպեսզի իմանա թե ինչ կա նրա մեջ: Սակայն հետագայում երեխան խաղալիքի նկատմամբ դրսևորում է հոգատար վերաբերմունք:

 


Համակարգչային խաղերը, որոնք այսօր արդիական են և շեղում են երեխաներին հարկավոր է թողնել երեխային խաղալ նմանատիպ խաղեր 5 տարեկանից հետո: Նմանատիպ խաղերը (հիմնականում պատերազմական թեմատիկայով) երեխայի մոտ ձևավորում են չարություն, սադիզմ, բացասական հակումներ այլ երեխաների նկատմամբ:

 

Յուրաքանչյուր տարիք ունի իրեն բնորոշ խաղն ու խաղալիքը և հարկավոր է մեծահասկաի անմիջական միջամտությունը, որպեսզի երեխան համապատասխան տարիքում խաղա համապատասխան խաղալիքներով, դա էլ կնպաստի ճիշտ և արդյունավետ երեխայի հոգեկան զարգացմանը: