10-ամյա հետազոտությունները գիտնականներին օգնեցին բացահայտել խաչբառների և հանելուկների ազդեցությունը ծեր մարդկանց գլխուղեղի վրա:

Անցկացվել է փորձ 2800 կամավորների մասնակցությամբ, ում միջին տարիքը կազմում էր 74 տարեկան: Մասնակիցներին բաժանեցին 4 խմբի: Առաջին խմբի փորձարկվողների մոտ վարժեցնում էին ինֆորմացիայի մշակման արագությունը, երկրորդ խմբում՝ հիշողության, իսկ երրորդ՝ տրամաբանական մտածողության ունակության, իսկ չորրորդ խումբ հանդես էր գալիս որպես ստուգիչ խումբ, գրում է The Telegraph:
Առաջին 3 խմբի մասնակիցներին առաջարկվեց լուծել տարբեր խաչբառներ, հանելուկներ և գլուխկոտրուկներ:

Բոլոր նրանք անցել էին 10 դասընթաց 60-70րոպե տևողությամբ: Այս ամենից հետո գիտնականները հետևել են նրանց ևս 10 տարի: Արդյունքում դասընթացներ անցածների 60%-ը նշեց, որ ավելի հեշտ է հաղթահարում առօրյա գործերը: Իսկ հսկվող խմբում այդպիսինները կազմեցին ընդամենը 49%, տեղեկացնում է Ջորջ Ռեբոկը Ջոնս Հոպկինս համալսարանից:

Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ medportal.ru