Ամերիկացի մաշկաբանները հայտնում են, որ խոնավ անձեռոցիկները կարող են հանդիսանալ ալերգիկ հիվանդությունների տարածման պատճառ:
Ըստ Օհայո նահանգի մասնագետների տվյալների, հիվանդների շրջանում առավել տարածված գանգատներից են դարձել քորը և մաշկի ցանը: Վերջիններիս պատճառ կարող է լինել թաց անձեռոցիկների հաճախակի կիրառումը՝ ձեռքերի և դեմքի մաքրման համար: Այն հանգեցնում է մաշկի մեխանիկական վնասմանը, իսկ անձեռոցիկի պարունակությունը գրգռում է այն կամ հանգեցնում ալերգիայի զարգացմանը:
Հետազոտության հեղինակները գտնում են, որ նշված մաշկային ախտանիշների պատճառը մեթիլիզոթիազոլինն է, որը շատ հաճախակի կիրառվում է թաց անձեռոցիկների և հիգիենայի այլ պարագաների արտադրության մեջ:
Թարգմանված նյութի սկզբնաղբյուր՝ doctors.am
Նյութը՝ likar.info