Գոյություն ունեն կեֆիրի դիետայի մի քանի տասնյակ և ավելի տեսակներ: Սա կապված է կեֆիրի յուրահատուկ բնույթի հետ, այն բավականին ցածր կալորիական է, սակայն դրա հետ մեկտեղ դյուրամարս և բազմաթիվ օգտակար հատկություններով օժտված կաթնամթերք է: Պատահական չէ, որ կեֆիրն ընկած է բազմաթիվ քաշից ազատվելու դիետաների հիմքում, ևս մի զգալի քանակությամբ դիետաների մեջ այն առկա է որպես ոչ հիմնական կոմպոնենտ` օրինակ խնձորի և կեֆիրի դիետա:

Եկեք անդրադառնանք կեֆիրի մոնոդիետային, այն կայանում է երեք օր միայն կեֆիր օգտագործելու մեջ` օրեկան մեկից մեկուկես լիտր ծավալով, այն կարելի է բաժանել հինգից վեց սննդաբաժինների: Կեֆիրը նախընտրելի է վերցնել յուղազատված և առանց շաքարի:

Անխոս, կեֆիրի մոնոդիետա պահելը բավականին դժվար է, կարելի է այն մի փոքր հեշտացնել` հետը ուտելով կես կամ մեկ կիլոգրամ քաղցր միրգ, բանջարեղեն, այդ դիետան կարելի է պահել հինգից վեց օր:

Եվս մեկ կեֆիրի դիետայի տեսակ, որը նախատեսված է յոթ օրվա համար, որը ավելի կալորիական է և թույլ է տալիս ուտել այլ մթերքներ` առանց աղի ու շաքարի:

1 օր -եփած կարտոֆիլ (5 հատ միջին չափսի);

2 օր -եփած հավ (100 գրամ) և 1.5 լիտր կեֆիր;

3 օր -եփած անյուղ միս, նախընտրելի է տավարի միս (100 գրամ) և 1.5 լիտր կեֆիր;

4 օր -եփած ձուկ (100 գրամ) և 1.5 լիտր կեֆիր;

5 օր -միրգ և բանջարեղեն, բացի բանանից և խաղողից, որոնք բարձր կալորիական են և 1.5 լիտր

կեֆիր;

6 օր -միայն կեֆիր (1.5 լիտր);

7 օր -անքային ջուր

Դիետան կարելի է կրկնել ոչ ավելի հաճախ, քան ամիսը մեկ անգամ, իսկ ավելի նախընտրելի է ամիսուկես կամ երկու ամիսը մեկ անգամ:

 

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am