Կաթն օգտակար է, և դա հայտնի է բոլորի: Այն օգնում է մրսածության և հիպերտոնիայի դեպքում, լրացնում է կալցիումի պակասը օրգանիզմում: Սակայն, պարզվում է, կա ևս մի հատկություն, որի մասին նախկինում տեղյակ չէինք:
 
Գիտնականներն ապացուցել են, որ կաթն օգնում է ուժերի սպառման ժամանակ, այն դարձնում է առույգ և վերականգնում է աշխատունակությունը:
Դա պայմանավորված է կաթի սպիտակուցի բաղադրության մեջ գտնվող ամինաթթուներով: Այն խթանում է ուղեղի հիպոթալամուսում օրեքսին հորմոնի արտադրությունը, ինչը նպաստում է առույգացմանը և օրգանիզմի տոնուսի պահպանմանը:
 
Հետազոտությունները ցույց են տվել, որ կաթի օգտագործումից հետո ուժեղանում են այնպիսի հատկություններն, ինչպիսիք են ուշադրությունը և հավաքվածությունը: Ընդ որում, վերջինս պայմանավորված է ոչ միայն օրեքսինի արտադրությամբ, այլ նաև ամինաթթուների կողմից շաքարի ազդեցության արգելափակման հատկությամբ:  
Թերևս նկատել եք, որ հագեցած ճաշից և դեսերտից հետո շատ մարդկանց մոտ առաջանում է քնկոտություն: Վերջինիս «մեղավորը» հենց շաքարն է: Բայց այժմ Դուք էլ արդեն գիտեք, թե ինչպես պայքարել դրա դեմ. պարզապես օգտագործեք մեկ բաժակ կաթ:  
 
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ doctors.am
Նյութը՝ health.passion.ru