Չնայած շոգին, տոթին, փոշուն և այլ անակնկալներին, որոնք իր հետ է բերում ամառը, ամեն անգամ մենք անհամբերությամբ ենք սպասում նրան: Սպասելով արձակուրդին՝ թերթում ենք ճամփորդական ամսագրերն ու անտարբեր չենք կարողանում անցնել ճամփորդական գործակալությունների առաջարկների կողքով, որոնք գրավում են ավազե ափերի ճերմակությամբ, կանչում են սուզվելու արևադարձային ծովերի նուրբ ալիքների մեջ, առաջարկում են վայելել էկզոտիկ ուտեստներ և այլն:

Ամառը տարվա ամենաերջանիկ շրջանն է, որն անսահման ազատության զգացողություն է պարգևում: Մարդիկ հիմնականում ամռանն են նախընտրում հանգստանալ: Մասայականություն են վայելում ծովային հանգստավայրերը՝ սպիտակ ավազով ու ծովային լազուրով: Ծովում հայտնվում ենք բացարձակ այլ աշխարհում՝ գունագեղ ու անծանոթ, լեցուն նոր բույրով ու համերով, որոնք ուզում ես ճանաչել, տեսնել, համտեսել:

Սակայն մեր օրգանզմը ոչ միշտ է պատրաստ միանգամից հարմարվելու նոր պայմաններին: Այն ստիպված է հաղթահարել բարդություններ, կապված ժամային գոտիների, ակլիմատիզացիայի, ֆիզիկական ծանրաբեռնվածության, օրվա ռեժիմի, սննդի փոփոխությունների հետ: Այստեղից էլ ճամփորդության առաջին օրերին առկա տհաճ զգացողությունները, որոնք նույնիսկ անվանում ունեն՝ ''ճամփորդների հիվանդություն'': Այսպիսի իրավիճակներին կարելի է պատրաստվել նախօրոք՝ ճամփորդելիս վերցնելով նաև փոքրիկ դեղատուփ: Իհարկե, հնարավոր չէ և անհրաժեշտ էլ չէ կյանքի բոլոր իրավիճակների համար դեղերի պաշար ունենալ: Բժիշկների դիտարկումների համաձայն՝ ճամփորդներին հիմնականում սպառնում են երկու հիվանդություն՝ ալերգիա և մարսողության խանգարումներ: Հետևաբար, զբոսաշրջիկի դեղատուփում անպայման պետք է լինեն հակահիստամինային պրեպարատներ և պրեբիոտիկներ, որոնք ակտիվացնում են աղիների միկրոֆլորան:

Հակաալերգիկ դեղի ընտրությանը պետք է վերաբերվել ամենայն լրջությամբ: Ճանապարհորդությանը հարմար կլինի պրեպարատ, որը կազդի հնարավորինս արագ, չէ՞  որ, եթե վատառողջության պատճառով բաց թողնեք էքսկուրսիան կամ ճաշը, ոչ ոք գումարը ձեզ չի վերադարձնի: Դեղը նաև պետք է հուսալիորեն անցկացնի բոլոր տեսակի ալերգիկ ռեակցիաները: Լավ հակաալերգիկ  պրեպարատը քնկոտություն չի առաջացնում. հազիվ թե մեկը ցանկանա քնած անցկացնել ամբողջ արձակուրդը, ընդհակառակը, արձակուրդին ձգտում ենք տեսնել ու փորձել ամեն ինչ: Եվ, իհարկե, հակահիստամինային միջոցը պետք է ունենա երկարատև ազդեցություն, որպեսզի նույնիսկ չմտածեք դեղն օրը մի քանի անգամ ընդունելու մասին:

Այսպիսի բարձր չափանիշներին ամբողջապես համապատասխանում է նոր սերնդի հակահիստամինային պրեպարատ ''Կեստինը'', որն առանց դժվարության կազատի ալերգիայի դրսևորումներից՝ քթահոսություն, քոր, մաշկի կարմրություն, լորձաթաղանթի գրգրռվածություն և այլն, և կկանխարգելի ալերգիայի զարգացումը: Ի տարբերություն շատ այլ հակաալերգիկ միջոցների՝ ''Կեստինը'' չունի սեդատիվ էֆեկտ և ազդեցությունը պահպանում է մինչև 48 ժամ: Իսկ սա նշանակում է, որ ''Կեստին'' ընդունելով, կարելի է վարել ակտիվ, լիարժեք կենսակերպ:

Եվս մեկ խնդիր, որին հաճախ են հանդիպում ճանապարհորդները, մարսողության խանգարումն է՝ պայմանավորված անսովոր ջրով ու կերակուրով, որոնք խախտում են աղիքային միկրոֆլորայի հավասարակշռությունը: Առանց վախի նոր ճաշատեսակներ փորձելու համար սովորություն դարձեք պրեբիոտիկների ընդունումը: Պրեբիոտիկները աղիների նորմալ կենսագործունեության համար անհրաժեշտ կենդանի բակտերիաներ պարունակող միացություններ են:

Օգտակար բակտերիաների առավելագույն քանակություն պարունակում է ''Ռիոֆլորա բալանս նեո''-ն՝ երկու տեսակի բիֆիդոբակտերիաների և վեց լակտոբացիլների հատուկ ընտրված համադրություն՝ ուղղված աղիների բակտերիալ հավասարակշռության պահպանմանը: Մարսողական խանգարումների կանխարգելման համար սկսեք օգտագործել ''Ռիոֆլորա բալանս նեո''՝ մինչև ճամփորդությունը և ճամփորդության ընթացքում, սոված վիճակում օրը երկու անգամ երկուական պատիճ: Պրեպարատն ազդում է աղիքային ֆլորայի վրա՝ավելացնելով անաէրոբ բակտերիաներ և նվազեցնելով պոտենցիալ պաթոգեն միկրոօրգանիզմների պոպուլյացիան: Այն նաև վերականգնում է վնասված լորձաթաղանթը, խոչնդոտում պաթոգեն բակտերիաների մուտքը: Շնորհիվ այս հատկությունների՝ ''ՌիոՖլորա բալանս նեո''-ն արագ նորմալիզացնում է աղիների աշխատանքը: Արձակուրդ մեկնելիս վերցրեք ձեզ հետ ''Կեստին'' և ''Ռիոֆլորա բալանս նեո'' և բաց չեք թողնի ամռան ոչ մի ակնթարթ: