Նրանք, ովքեր սեքսով զբաղվում են շաբաթը մոտ երեք անգամ, իրենց տարիքից 4-7 տարով ավելի երիտասարդ տեսք են ունենում:

«Մի գիշերվա» սեռական զուգընկեր որոնելիս կանայք ավելի մեծ կարևորություն են տալիս արտաքին տեսքին, քան տղամարդիկ։

Փորձագետները հայտնաբերել են, որ կանանց մոտ էստրադիոլ հորմոնի բարձր մակարդակը ավելացնում է դավաճանելու հավանականությունը: Պատճա՞ռը: Այն մեծացնում է կրծքերը և նեղացնում կոնքերը: Սրա արդյունքում այսպիսի կանայք ավելի շատ ուշադրության են արժանանում և, հետևաբար, ունենում են սեռական կապերի ավելի մեծ հնարավորություններ:

Ըստ վիճակագրության` ամենաշատը օն-լայն պոռնոգրաֆիական նյութերից օգտվում են պահպանողական և մահմեդական երկրներում:

Ըստ վիճակագրության՝ կանանց 84 %-ը կարող է սեքսով զբաղվել միայն զուգընկերոջ հետ «հաշտ լինելու» համար:

Երբ կանայք օրգազմ են ապրում, ուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են վախի զգացման համար, «խցանվում» են:

Որքան գենետիկորեն բազմազան է կինը, այնքան ավելի մեծ է նրա զուգընկերների քանակը: Հետևաբար՝ որքան շատ լինեն կնոջ ԴՆԹ-ի տարբերակները, այնքան ավելի գրավիչ կլինի նա:

Մարդկանց 82 %-ը, ովքեր պնդում են, որ բավարարված են իրենց սեռական կյանքից, նաև կարևորում են սեռական ակտի ժամանակ իրենց զուգընկերոջ կողմից ցուցաբերվող հարգանքը:

Ֆիզիկապես տղամարդկանց ու կանանց նույնչափ ժամանակ է անհրաժեշտ՝ սեռական գրգռվածության հասնելու համար՝ մոտավորապես 11-12 րոպե:

Այն զույգերը, որոնք իրենց ննջարանում հեռուստացույց չունեն, 50 %-ով ավելի հաճախ են սեքսով զբաղվում: Ըստ հետազոտողների՝ սեռական մտերմությունը զգալիորեն նվազում է, երբ սենյակում հեռուստացույց է հայտնվում:

Զույգերի մոտավորապես կեսը համարում է, որ զուգընկերներից յուրաքանչյուրը հավասար հաճախականությամբ է նախաձեռնություն ցուցաբերում սեքսում:

Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ տղամարդկանց սեքսուալ ֆանտազիաներն ավելի հաճախ են առնչվում իրենց զուգընկերուհու հաճույքին, քան կանանց ֆանտազիաները: