MicroCHIPS ընկերությունն աշխատում է սկզբունքորեն նոր հակաբեղմնավորիչների վրա: Այն ստեղծել է միկրոսկոպիկ չիփ, որն իմպլանտացվում է մաշկի տակ: Այն կարելի է կառավարել անլար եղանակով՝ հեռակառավարման վահանակի միջոցով, ասում է Medical News Today պարբերականը: Նյութի վերահսկվող ծավալներ արտազատող չիփերի տեխնոլոգիան մշակվել է դեռևս 90-ականներին, իսկ MicroCHIPS ընկերությունն օգտագործել է այն:

MicroCHIPS-ի չիփի չափսերն են 20 x 20 x 7 մմ: Ենթադրաբար այն հարմարեցվելու է հետույքի, որովայնի շրջանի և ձեռքի մաշկի տակ: Չիփի մեջ ստեղծվել են լևոնորգեստրելի հորմոնով լցված փոքրիկ տարողություններ: Այս հորմոնն արդեն իսկ օգտագործվում է հակաբեղմնավորիչներում: Չիփն օրական արտազատում է 30 մգ հորմոն: Այդպիսի իմպլանտը կբավարարի 16 տարի: Եթե կինն ուզում է հղիանալ, նա պարզարպես պետք է հեռակառավարման վահանակի միջոցով անջատի իմպլանտը:

Անկախ փորձագետներն անհանգստանում են, որ հեռակառավարման վահանակի կապի խողովակը կարելի «ջարդել»:  Հետևաբար, պետք է կրճատել հեռակառավարման վահանակի գործողության գոտին, որպեսզի պահանջվի անմիջական կապ մաշկի հետ, որի դեպքում ոչ ոք չի կարողանա վերածրագրավորել չիփը: Նույն կերպ առաջարկվում է կոդավորել խողովակը: Գյուտարարները հույս ունեն, որ փորձի նախակլինիկական փուլը կսկսվի ԱՄՆ-ում հաջորդ տարի: Չիփը կարող է շուկա մտնել մինչև 2018 թ.:

Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ meddaily.ru